Ուրբաթ, 5 Հունիսի 2020 16:17

IDBank-ի դեբետային քարտերը կարելի է պատվիրել արդեն նաև Idram-ով

IDBank-ի դեբետային քարտերը կարելի է պատվիրել արդեն նաև Idram-ով

Արմինֆո.IDBank-ի և Idram-ի թվային հարթակն անընդմեջ կատարելագործվելով` իհարկե հաշվի առնելով հաճախորդների ցանկություններն ու առաջարկությունները՝ այժմ արդեն հնարավորություն է տալիս ցանկացած վայրից, առանց ժամանակ կորցնելու պատվիրել IDBank-ի Visa Gold, Visa Signature, Visa Infinite տեսակի դեբետային քարտերը՝ ցանկացած արժույթով և անվճար առաքման հնարավորությամբ։

«Idram Rocket Visa քարտի օրինակով մեր հաճախորդներն արդեն գիտեն, որ այն կարելի է պատվիրել  Բանկի կայքում, IDBanking.am առցանց հարթակով և Idram բջջային հավելվածով։ Հատկապես Idram-ում այս հնարավորությունը շատ է դուր եկել մեր հաճախորդներին, քանի որ քարտը հնարավոր է պատվիրել հեռախոսով՝ արագ ու հարմարավետ՝ անգամ Բանկի հաճախորդ չլինելով՝ անցնելով հեռավար նույնականացում։ Հաշվի առնելով մեր հաճախորդների դրական արձագանքները՝ ստեղծեցինք հնարավորություն Idram հավելվածից պատվիրելու Բանկի այլ քարտեր ևս», -ասել է Բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Սուրեն Մարգարյանը:

IDBank-ի քարտերը պատվիրելու համար Idram հավելվածում անհրաժեշտ է մուտք գործել «Բանկինգ» բաժին՝ և սեղմելով «պատվիրել նոր քարտ» կոճակին, ընտրել Ձեր նախընտրած քարտն ու պատվիրել։ Քարտի տրամադրման և սպասարկման բոլոր պայմանները կգտնեք հենց հավելվածում։

Երևանի տարածքում քարտերը կստանաք անվճար առաքմամբ։

 

Idram հավելվածին կցելով քարտը՝ կարող եք օգտվել անհպում՝ QR և NFC վճարումների մոտ մեկ տասնյակ լուծումներից ավելի քան 2500 վաճառակետերում, կատարել գնումներ 200 առցանց խանութներից, կատարել ակնթարթային վճարումներ ավելի քան 300 ծառայությունների դիմաց՝ կոմունալներ, հարկեր, վարկեր, հաշիվների համալրում և այլն։

IDBank-ի և Idram-ի համատեղ թվային հարթակի բոլոր առավելություններից օգտվելու համար անհրաժեշտ է ընդամենը ներբեռնել Idram հավելվածը, դառնալ Պրեմիում պլյուս հաճախորդ

և սինքրոնացնել հաշիվները։ IDBank-ի քարտերը կարելի է պատվիրել նաև IDBank-ի կայքում, ինչպես նաև IDBanking.am առցանց հարթակում։

Ձեր նախընտրած քարտի բոլոր առավելություններին ծանոթանալու համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
08.07.2020
RUB6.820.10
USD485.740.62
EUR547.570.65
GBP608.342.91
CAD357.08-0.34
JPY45.160.12
CNY69.190.19
CHF515.812.07



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000