Երկուշաբթի, 8 Հունիսի 2020 13:56
Ալեքսանդր Ավանեսով

ՏՄՊՊՀ. Հայաստանում բժշկական դիմակներ կարելի է ձեռք բերել հատը՝ 100 դրամով

ՏՄՊՊՀ. Հայաստանում բժշկական դիմակներ կարելի է ձեռք բերել հատը՝ 100 դրամով

Արմինֆո.Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ավարտում է շուկայում ալկոգելին, դիմակներին եւ ձեռնոցներին առնչվող իրավիճակի ուսումնասիրությունը: Այդ մասին հունիսի 8-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը։

 

Նրա խոսքով՝ առաջիկայում վարչական վարույթը կավարտվի, որի արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի: Վարույթ հարուցելու համար հիմք են հանդիսացել տվյալ ապրանքատեսակների գների աճը և շուկայում չարաշահումները։ Ընդ որում, ուսումնասիրվել է խնդրի ողջ սպեկտրը՝ ներմուծման, հայրենական արտադրության, մանրամեծածախ առեւտրի ծավալները։  ՏՄՊՊՀ ղեկավարը նշել է, որ մեկ դիմակի դիմաց 220 դրամ գինը ակնհայտորեն բարձր է: Այսօր դեղատնային ցանցում դրանք արդեն կարելի է ձեռք բերել մեկ զույգի դիմաց 200 դրամ գնով, այսինքն՝ 100 դրամ մեկ հատի դիմաց։ Հանձնաժողովին մտահոգում է նաեւ մարժայի բաղադրիչը, թե՝ որքանով է այն հիմնավորված։ Եվ եթե պարզվի շուկայում գնային դավադրության և չարաշահումների առկայությունը, պատասխանատուները կկրեն իրենց պատիժը։

 

Գեղամ Գևորգյանը նաև տեղեկացրել է, որ ուսումնասիրություններ են կատարվում մի շարք այլ ապրանքային խմբերի գծով: Մասնավորապես, ուսումնասիրվում է շուկայում արեւածաղկի ձեթին, հավի բդին առնչվող իրավիճակը, սկսվել է շաքարի շուկայում տիրող իրավիճակի ուսումնասիրությունը, որի գինը կրկին սկսել է նվազել, ինչը, հանձնաժողովի կարծիքով, անհամաչափ փաստ է: Արդեն ուսումնասիրվել է 44 ապրանքային խմբերի առնչվող իրավիճակը, եւ բացի դրանցից մի քանիսից ՝ ցիտրուսային, կոճապղպեղ, բժշկական դիմակներ, մնացած ամեն ինչի գծով նկատվում է գների որոշակի նվազում: Ապրանքների դեֆիցիտ նույնպես չի դդդիտվում։