Երկուշաբթի, 8 Հունիսի 2020 18:04
Ալեքսանդր Ավանեսով

Կադաստրի կոմիտեի նախագահ․ Մշակվել է անշարժ գույքի գնահատման հաշվիչ

Կադաստրի կոմիտեի նախագահ․ Մշակվել է անշարժ գույքի գնահատման հաշվիչ

Արմինֆո. Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից մշակվել է անշարժ գույքի գնահատման հաշվիչ, որով կկարգավորվեն գույքահարկի հաշվարկման ժամանակ շուկայական գների կիրառման հետ կապված հարցերը: Այս մասին հունիսի 8-ին խորհրդարանական հանձնաժողովում ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման շուրջ  նախնական լսումների ժամանակ հայտնել է  Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը։

 

Նրա խոսքով, Հայաստանում սկսվում է անշարժ գույքի կադաստրային գնահատումից անցում դեպի շուկայական, եւ հաշվիչի կիրառումը հնարավորություն կտա տարբեր սցենարների դեպքում գնահատել նախկին եւ նոր գնի տարբերությունը: Նորույթը դեռեւս ներկայացված չէ դիստանցիոն ռեժիմով, աշխատանքը շարունակվում է kadastr.am պորտալի շրջանակներում, որտեղ քաղաքացիները կարող են իրենք գնահատել իրենց գույքի շուկայական արժեքը, ստանալ հին ու նոր գներ, որոնցից պետք է վճարվեն հարկերը։ Հաշվիչը մշակելիս հաշվի կառնվեն միասնական ինտեգրված համակարգի շրջանակներում տարբեր ասպեկտներ։ Դա նշանակում է տեքստային բազայի առկայություն, քարտեզագրման հիմունքներ, որպեսզի քաղաքացին քարտեզագրման համակարգ մտնելով՝ տեքստային բազայից տեղեկատվություն ստանա ։