
Արմինֆո. Ամերիկյան հեղինակավոր S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Ամերիաբանկին շնորհած B+/B երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշը` «կայուն» հեռանկարով:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, S&P գործակալության կողմից վարկանիշի «կայուն» հեռանկարով վերահաստատումը վկայում է Ամերիաբանկի իրացվելիության բավարար մակարդակի, ռիսկերի կառավարման կշռադատված քաղաքականության, բանկի բրենդի ճանաչելիության մասին, ինչը հնարավորություն կտա բանկին դիմակայելու COVID-19 համաճարակի հետևանքով համաշխարhային տնտեսության սպասվելիք անկման ազդեցությանը:
Գործակալությունը փաստում է, որ 2020թ. մարտի 31-ի դրությամբ Ամերիաբանկի ակտիվների մասնաբաժինը շուկայում կազմել է 15,5%: S&P-ն ակնկալում է, որ 2021թ-ին Ամերիաբանկի կապիտալիզացման մակարդակը կբարձրանա նոր ներդրողների կողմից կապիտալի ավելացմամբ, ինչպես նաև բանկը կունենա ֆիզիկական և իրավաբանական անձ ավանդատուների կայուն բազա և իրացվելիության բարձր մակարդակ:
Ըստ S&P Global Ratings-ի` Ամերիաբանկի սեփական վարկարժանության (stand-alone credit profile (SACP)) bb-գնահատականը մեկ քայլով ավելի բարձր է, քան երկարաժամկետ B+ վարկանիշը, որը սահմանափակված է Հայաստանի սուվերեն վարկարժանությամբ:
Նշենք, որ Ամերիաբանկն առաջին հայկական ընկերությունն է, որ արժանացել է S&P վարկանիշի:
RUB | 4.78 | -0.03 |
USD | 382.78 | 0.08 |
EUR | 446.44 | 0.94 |
GBP | 509.98 | -0.66 |
CAD | 273.51 | -0.26 |
JPY | 25.20 | 0.15 |
CNY | 53.92 | 0.05 |
CHF | 482.33 | 1.61 |

