Արմինֆո. Հայաստանի բանկերի ընդհանուր վարկային պորտֆելում NPL-ի մակարդակը 2020թ. առաջին եռամսյակում "սառել է" 8% մակարդակում, իսկ ակտիվներում' 5,2% մակարդակում, սակայն մեկ տարվա վաղեմության ցուցանիշների համեմատ (համապատասխանաբար 8,5% եւ 6,2%) ավելի ցածր է: Ընդ որում, ժամկետանց վարկերի ծավալը տարեկան կտրվածքով չնչին անկում է արձանագրել, այն դեպքում, երբ առողջ (ստանդարտ) վարկերի մեծության աճն արագացել է 16%-ից մինչեւ 17,5%:
Վարկային արձակուրդներ. դրական եւ բացասական կողմերը
AmRating ազգային վարկանիշային գործակալության վերլուծաբանների կարծիքով ՝ հաշվետու ժամանակահատվածում հաջողվեց զսպել NPL-ի աճը եւ դրանով իսկ փրկել շահույթը անկումից՝ շնորհիվ մարտի 13-ից գործարկված 3-ամսյա վարկային արձակուրդների, ինչը ենթադրում է կամ չվճարված գումարների վճարում հետագա ամիսներին, կամ պայմանագրի երկարաձգում մի քանի ամսով: Սակայն, երկարաձգման մեխանիզմ առաջարկել են եզակի բանկեր, մինչդեռ, մեծ մասը նախընտրել է մեծացնել հետագա ամիսների պարտքի բեռը, ինչից ելնելով կարելի է ենթադրել, որ վարկային արձակուրդից հետո շատ բանկեր արդեն կարճաժամկետ կտրվածքով կբախվեն վարկերի գծով չվճարումների ալիքի, եւ, որպես հետեւանք, կսկսեն կորցնել շահույթը: Դա խորանում է կորոնավիրուսի համավարակի տևողության ժամկետների անորոշությամբ, տնտեսության վրա բացասական ազդեցությամբ և դրան ուղեկցող գործազրկության աճով, որի պայմաններում չվճարումների ալիքը և շահույթի անկումը կարող են ձգվել միջնաժամկետ ժամանակահատվածի։
NPL-ի կառուցվածքում շուրջ 65%-ը բաժին է ընկնում կասկածելի եւ անհուսալի խմբերի փոխատվություններին, ընդ որում, վերջինիս դոմինանտը չի նվազում (54%): Այս ցուցանիշները բերվում են Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշից՝ 31.03.2020թ-ի դրությամբ, որը պատրաստել է ԱրմԻնֆո-ն ֆինանսական հաշվետվությունների հիման վրա, որոնցում առկա է վարկային ռիսկի ներկայացման նոր ձևաչափ (ըստ IFRS9-ի), որն ամբողջությամբ չի արտացոլում վարկային պորտֆելի որակի և թունավոր փոխառությունների (NPL) առկայության մասին իրական պատկերը: Սակայն ԱրմԻնֆո ԼԸ-ը բանկերից պահանջում է անհրաժեշտ տվյալներ, որոնք թույլ են տալիս հաշվարկել ժամկետանց վարկերի ընդհանուր ծավալը եւ, հետեւաբար, դրանց բաժինը բանկերի վարկային պորտֆելում:
Պորտֆելի թունավորության աստիճանը լղոզված է
AmRating-ի վերլուծաբանների կարծիքով, այնուամենայնիվ, վերը նշված 65%-ը չի բացահայտում պորտֆելի թունաավորության ամբողջական պատկերը, քանի որ վարկային ռիսկի վերաբերյալ հաշվետվությունների նոր ձեւաչափի անցումից հետո շատ բանկեր, պարզապես, դադարել են նշել տվյալները ամենասարսափելի հոդվածի վերաբերյալ, որպիսիք են անհույս վարկերը: Սակայն, չնայած դրան, դրանց "զանգվածային" ներկայության մասին խոսում է վարկավորման տոկոսային եկամուտների թույլ աճը եւ շահույթի աճի եռամսյակային դանդաղումը նախորդ տարվա 53%- ց մինչեւ հաշվետվության 23%, իսկ տարեկան դինամիկայի շրջադարձը մինուսից դեպի պլյուս 40%-ը բացատրվում է հաշվետու ժամանակահատվածում վարկային արձակուրդների մեկնարկով: Վերլուծաբանների կանխատեսումների համաձայն, անհուսալի վարկերի հաշվեկշիռներից դուրսգրման գործընթացը կշարունակվի, դրանով իսկ ճնշելով բանկային հատվածի շահութաբերության մակարդակը, առնվազն մինչեւ այն պահը, երբ կսկսի կիրառվել առավելագույն պարտքային բեռի գործակիցը, որը կոչված է բացառելու վարկառուների վերավարկավորվածությունը ' վարկային պորտֆելի իրական առողջացմամբ: Իսկ մինչ այդ, ցածր տոկոսադրույքները, մարժայի էական նվազումը եւ տոկոսային եկամուտների թույլ աճը զսպում են ROA-ի եւ ROE-ի բարձր մակարդակի դուրս գալու սպասումները. բանկային համակարգի ակտիվների շահութաբերությունը (ROA) 2020 թվականի I եռամսյակի արդյունքներով դժվարությամբ հասել է 1,63% - ի, իսկ կապիտալի շահութաբերությունը (ROE) կազմել է 11,06%: 2020 թվականին այս ամենը բարդանում է կորոնավիրուսի մոլեգնած համավարակի տնտեսական եւ սոցիալական հետեւանքներով ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու ժամկետների վերաբերյալ անորոշ կանխատեսումներով, իսկ համաճարակի կանխատեսվող ալիքաձեւ ընթացքը կարող է վատթարացնել նույնիսկ 2021 թվականին տնտեսության վերականգնման հեռանկարները:
Անհուսալի փոխառությունները ընտրել են մանրածախը
Անհուսալի վարկերի ավելի քան 43%-ը կուտակվել է սպառողական վարկերում (ներառյալ հիփոթեքային)՝ ծավալի տարեկան 21% ավելացմամբ: Այնուհետև անհուսալի վարկերի զանգվածով հետևում է առևտրի հատվածը՝ մոտ 30% (ծավալի 25% աճով), հանրային սննդի և ծառայությունների ոլորտում կենտրոնացված է շուրջ 14% (ծավալի 69% աճով) և փոքր-ինչ պակաս ագրոհատվածում՝ ավելի քան 13% (ծավալի 12% տարեկան անկմամբ)։ Այդ նույն ոլորտները գերակշռում են ժամկետանց վարկերի ընդհանուր ծավալով. սպառողական վարկեր (ներառյալ հիփոթեքը)՝ ավելի քան 36%, առեւտուրը' շուրջ 15%, ագրոհատվածը' մոտ 12%, հանրային սննդի/ծառայությունների ոլորտը' ավելի քան 10% եւ մի փոքր ավելի քիչ (մոտ 9%) կուտակվել է արդյունաբերական հատվածում:
Ուշագրավ է, որ այդ նույն ոլորտները գերակշռում են վարկային ներդրումների ծավալով. սպառողական վարկեր՝ 27,6%, առեւտրի ոլորտ՝ 16,9%, արդյունաբերական հատված 14,1%, հիփոթեք՝ 10,4%, հանրային սննդի/ծառայությունների ոլորտ՝ 7,1%: Իսկ ագրոհատվածին և շինարարության ոլորտին բաժին է ընկնում վարկային ներդրումների 5,2-6,2% - ը։ Սպառողական վարկերի ծավալը տարեկան կտրվածքով աճել է 31,4%՝ հիփոթեքի 45,2% աճի պայմաններում: Հանրային սննդի/ծառայությունների ոլորտի վարկավորումն աճել է 12,6% - ով, առևտրի հատվածինը՝ 16,9% - ով, արդյունաբերական հատվածինը՝ 5%-ով: Աճել են նաեւ ներդրումները շինարարության ոլորտում՝ 37,2% եւ ագրոհատվածում՝ 14,5%: Ընդ որում, ՓՄՁ վարկավորման ծավալների աճը կտրուկ դանդաղել է մինչեւ 9%:
Հայաստանի բանկերի ընդհանուր վարկային պորտֆելը մինչեւ 2020թ. ապրիլի 1-ը գերազանցել է
3.9 տրլն դրամը (7.7 մլն դոլար): Ակտիվների կառուցվածքում, որոնք այդ ամսաթվի դրությամբ անցել են 5.9 տրիլիոն դրամի նշաձողը (11.7 մլն դոլար), վարկային ներդրումների մասնաբաժինը նախորդ տարվա 64.2% - ից աճել է մինչեւ 66%, ինչը պայմանավորված է վարկերի տարեկան աճի արագացմամբ 14.1% - ից մինչեւ 18.6%, ակտիվների աճի 16.1%-ից մինչեւ 15.3% դանդաղման դեպքում:
Համաճարակաբանական ճգնաժամը սրբագրումներ է մտցնում
Վերլուծաբաններն ափսոսանքով նշում են, որ ըստ IFRS9 նոր հաշվետվությունների անցումից հետո բանկային համակարգի թափանցիկությունը նվազել է՝ վարկերի որակի կառուցվածքը, մասնավորապես, ըստ ռիսկի խմբերի պորտֆելի դասակարգումը "թաքցնելու" հաշվին: Անկախ վերլուծաբանների շրջանում առավել մտահոգություն է հարուցում նոր ձեւաչափում բանկերի հուսալիությունը գնահատելու համար ամենասպառնալի եւ վտանգավոր հոդվածի՝ անհուսալի վարկերի բացակայությունը: Ցավոք, կարգավորիչը փորձագիտական եւ ներդրումային համայնքի համար վարկային ռիսկերի բացահայտման հարցում որդեգրել է չեզոք, անտարբեր դիրքորոշում, շարունակելով իր վիճակագրական հաշվետվություններում ժամկետանց վարկերի վերաբերյալ տվյալների հրապարակումն՝ առանց հաշվի առնելու ամենաթունավոր փոխատվությունները: Կորոնավիրուսի համավարակի տնտեսական եւ սոցիալական հետեւանքներով խորացող մարտահրավերները բանկային համակարգի կայունության ներուժը կթուլացնեին արդեն կարճաժամկետ հեռանկարում, սակայն կապիտալի ձեւավորված բավարար բուֆերները եւ բարձր իրացվելիությունը թույլ են տալիս հատվածին ոչ միայն պահպանել կայունությունը, այլեւ շարունակել ուժերի ներածին չափ աջակցությունը տնտեսության իրական հատվածին, սակայն զուգահեռաբար հարկ կլինի զսպել ախորժակը մանրածախ վարկավորման պարագայում:
Հանկարծ վրա տված համաճարակաբանական ճգնաժամը, որն ստիպեց դիմել արտակարգ դրության և ինքնամեկուսացման կոշտ միջոցների, իր սրբագրումները մտցրեց բանկային բիզնեսում և հաճախորդների նախասիրություններում՝ զգալիորեն ակտիվացնելով սպասարկման հեռավար միջոցների և թվային ֆինանսական ծառայությունների օգտագործումը։ Եվ միանգամայն հնարավոր է, որ այդ ճգնաժամի ալիքի վրա բիզնեսի թվային փոխակերպումն ավելի արագ թափ հավաքի, եւ բանկերի օրինակով այդ գործընթացում ավելի ակտիվորեն ներգրավվեն տնտեսավարման սուբյեկտները: Վերջինս արմատապես կփոխի բիզնեսը եւ տնտեսական գործունեության գործառնական մոդելը, քանի որ թվայնացումը ենթադրում է արդյունավետության օպտիմալացում և արտադրողականության ավելացում, իսկ դրա հետ մեկտեղ օգտագործվող բեկումնային տեխնոլոգիաները բարձրացնում են բիզնեսի արժեքը՝ որպես հզոր լծակ, թույլ տալով ստեղծել արժեքի ավելացման սկզբունքորեն նոր շղթաներ, մտածել հաճախորդի համար ավելի շահութաբեր և շահավետ նոր ապրանքներ՝ համապատասխանաբար մեծացնելով տնտեսության սուբյեկտների շահույթն ու ներդրումային գրավչությունը։
Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկը հունիսի 8-ին թարմացրել է գլոբալ տնտեսական հեռանկարների կանխատեսումը՝ 2020 թվականի համար երկրներիի ՀՆԱ-ի սպասումները սրբագրելով անկման ուղղությամբ, մասնավորապես, Հայաստանի համար կանխատեսելով ՀՆԱ-ի 2,8% անկում, իսկ նրա հարեւան եւ ԵԱՏՄ երկրների համար՝ ավելի ծանրակշիռ անկում: Ընդ որում, Ռուսաստանի համար ՀԲ-ն կանխատեսում Է 2020 թվականին ՀՆԱ-ի 6% անկում, Վրաստանի համար՝ 4,8%, իսկ ԱՄՆ-ի եւ եվրոգոտու տնտեսությունների գծով կանխատեսվող անկումն ավելի բարձր է, համապատասխանաբար, 6,1% եւ 9,1%: Նոր կանխատեսումը հաշվի է առել կորոնավիրուսի համաճարակի շուրջ ստեղծված իրավիճակը եւ դրա հետ կապված խափանումները ծառայությունների աշխատանքում եւ մատակարարման շղթաներում: "Այս ազդեցությունն առավել լուրջ կլինի այն երկրներում, որոնք մեծապես կախված են զբոսաշրջությունից եւ հումքային ապրանքների արտահանումից, կապիտալի ներհոսքից, ինչպես նաեւ այն երկրներւմ, որոնք խորապես ինտեգրված են արժեքի ստեղծման գլոբալ շղթաներում: Լիարժեք ֆինանսական ճգնաժամի առաջացման վտանգը կարող է թուլացնել օտարերկրյա ուղղակի ներդրումների եւ դրամական փոխանցումների ներհոսքը, որոնցից վերջինը պայմանավորված կլինի ընդունող երկրներում գործազրկության աճով", - կանխատեսում Է ՀԲ-ն: Մինչդեռ, ըստ ՀՀ ԿԲ տվյալների, դրամական փոխանցումների առյուծի բաժինը Հայաստան է գալիս Ռուսաստանից' 54% (2019թ.), իսկ երկրորդ տեղում ԱՄՆ-ն ՝ 14%: Հայաստանի հետ արտաքին առեւտրի շրջանառությամբ նույնպես, ըստ վիճակագրական տվյալների, առաջատարի դիրքը պահպանում է Ռուսաստանը ՝ ընդգրկելով արտահանման եւ ներմուծման 27-28 տոկոսը (2019թ.ընթացքում): Հայաստանում ներդրումների առումով նույնպես առաջնությունը պահպանում է Ռուսաստանը՝ ընդհանուր ծավալի 34,3%- և ՕՈՒՆ-ի ծավալի 65,2%-ը ։ Հետևաբար, Հայաստանը, որպես ռեցիպիենտ երկիր, հատկապես ցավագին կտանի տնտեսական իրավիճակի վատթարացումը դոնոր երկրներում, քանի որ վերջինն սպառնում է միաժամանակ հարվածել տարբեր ուղղություններից։ Իսկ Հայաստանի բանկային համակարգի համար 2020 թվականը, որը նշանավորվել է կորոնավիրուսի համավարակով՝ տնտեսության վերականգնման առումով տեւողության անորոշ ժամկետոով, կդառնա ճգնաժամային երեւույթների նկատմամբ իմունիտետի ստուգում։