Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգում չաշխատող վարկերի էական աճ չկա, ավելին, դրանք կառավարելի մակարդակում են։ Այդ մասին հունիսի 15-ին ՀՀ ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նորընտիր նախագահ Մարտին Գալստյանը։
Մասնավորապես, նա չի բացառել, որ ՀՀ առևտրային բանկերի քաղաքականությունը, որը համավարակի պայմաններում ուղղված էր քաղաքացիների աջակցությանը վարկային պարտավորությունների վճարումների հետաձգման առումով, կազդի Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելի որակի վրա: Ընդ որում, ԿԲ ղեկավարը նշել է, որ պորտֆելի որակի վրա կազդի նաեւ առկա տնտեսական իրավիճակը:
Այս համատեքստում նա տեղեկացրել է, որ վերջին տեղեկատվության համաձայն, ՀՀ առևտրային բանկերը վերանայել են 550 հազար ֆիզիկական անձանց և 17.4 հազար իրավաբանական անձանց վարկային պարտավորությունները: Հետաձգված վճարումներն, ընդհանուր առմամբ, կազմել են շուրջ 100 մլրդ դրամ։
"Մեր հիմնական տեսլականն այն է, որ համավարակի հետեւանքով առաջացած ճգնաժամի պայմաններում ՀՀ բանկային համակարգը հնարավորինս շատ կարողանա աջակցել քաղաքացիներին", - ասել է Գալստյանը:
Նշենք, որ Հայաստանի բանկերի ընդհանուր վարկային պորտֆելում NPL - ի մակարդակը 2020թ.առաջին եռամսյակում "սառել է" 8% մակարդակում, իսկ ակտիվներում' 5,2% մակարդակում, սակայն տարեկան վաղեմության ցուցանիշների (8,5% եւ 6,2% համապատասխանաբար) համեմատ ավելի ցածր է: Ընդ որում, ժամկետանց վարկերի ծավալը տարեկան կտրվածքով չնչին անկում է արձանագրել, այն դեպքում, երբ առողջ (ստանդարտ) վարկերի մեծությունն արագացրել է աճը 16 տոկոսից մինչեւ 17,5 տոկոս:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |