Արմինֆո. Շահութահարկի կանխավճարի վճարումների ներկայիս համակարգը չի կարելի համարել ճկուն, քանի որ այն չի նախատեսում բացառություններ արտակարգ իրավիճակներում: Այդ մասին հունիսի 15-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարել է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով հարկային օրենսգրքի փոփոխությունները։
Ինչպես նշել է փոխնախարարը, ընթացիկ կանխավճարները կարող են չհամապատասխանել տնտեսական ակտիվությանը: Այդ իսկ պատճառով առաջարկվում է շահութահարկի կանխավճարի համակարգը դարձնել ավելի ճկուն, որը կարող է արձագանքել տնտեսական իրողություններին: Ներկայում տնտեսավարող սուբյեկտներն իրականացնում են կանխավճարի վճարումներ՝ նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20%-ի եւ նախորդ եռամսյակի արդյունքներով վաճառքների շրջանառության առնվազն 2%-ի դրույքաչափով: Կառավարությունն, ըստ էության, առաջարկում է հարկային արձակուրդներ կիրառել։ Զուգահեռաբար՝ սուբյեկտների տնտեսական գործունեությունը թեթևացնելու նպատակով առաջարկվում է ամբողջությամբ հրաժարվել շահութահարկից կանխավճարի վճարման այլընտրանքային տարբերակի մասին դիմում ներկայացնելու պահանջից, քանի որ տվյալ ձևը համարվում է ավելորդ մեխանիզմ։ Վճարումները փոխկապակցված կլինեն տնտեսական ակտիվության հետ։ Առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կտան բիզնեսին մրցունակ մնալ ոչ միայն համավարակի պայմաններում, այլև հետճգնաժամային շրջանում։ Դրանով իսկ սուբյեկտները մինչև հունիսի 20-ը կանխավճար չեն վճարելու, դրանով է բացատրվում նաև հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու շտապողականությունը։ Բիզնեսը, իր հերթին, հարկային արձակուրդների հաշվին կկարողանա տնտեսել շուրջ 30 մլրդ դրամ։
Ինչպես սպասվում է, փաստաթուղթը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ կընդունվի հունիսի 16-ին:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |