Արմինֆո.Արդշինբանկը ներդրել է PIN-SMS ծառայությունը, որի միջոցով հաճախորդները կկարողանան ինքնուրույն որոշել և ձևավորել իրենց նոր քարտերի PIN կոդը բանկոմատի միջոցով հաշված րոպեների ընթացքում:
Քարտն առաջին անգամ բանկոմատ մտցնելիս հաճախորդն ինքնուրույն կարող է ակտիվացնել այն ստանալով միանգամյա PIN-code, SMS հաղորդագրության միջոցով: Քարտի միանգամյա PIN-code-ը ստանալու համար անհրաժեշտ է քարտը մտցնել բանկի ցանկացած բանկոմատ և սեղմել «Միանգամյա PIN-code-ի ստացում» ստեղնը: Ձեր բջջային հեռախոսահամարին ուղարկված SMS հաղորդագրության միջոցով Դուք կստանաք քարտի միանգամյա PIN-code-ը, որն անհրաժեշտ է մուտքագրել բանկոմատում: Դրանից հետո բանկոմատի էկրանին կբացվեն Ձեր կողմից որոշված նոր PIN-code-ը մուտքագրելու և հաստատելու էջերը: Նոր PIN-code-ը պետք է բաղկացած լինի 4 թվից: Նշված գործողություններից հետո Դուք կարող եք օգտագործել Ձեր քարտը՝ ունենալով Ձեր կողմից ընտրված PIN-code-ը.
Բանկն առաջարկում է դա անել հենց քարտը ստանալու պահին՝ տվյալ մասնաճյուղում տեղակայված բանկոմատի միջոցով:
PIN-SMS ծառայությունը հասանելի չի լինի միայն թոշակային, բոլոր տեսակի չանհատականացված, ինչպես նաև Visa Infinite և Mastercard Black քարտերի համար:
Հաճախորդի կողմից PIN կոդի ինքնուրույն ձևավորումը նոր տեխնոլոգիաների միջոցով ավելի արագ, հարմար և անվտանգ են դարձնում քարտի օգտագործումը:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |