
Արմինֆո. Հայկական Ռոբին ռոբոտը հայտնվել է Ֆորբսի ամսագրի ուշադրության կենտրոնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ։
<Ռոբինը 2020 տարվա սկզբին արժանացել էր ՀՀ ԲՏԱ նախարարության նորարարական դրամաշնորհին և հաղթել է ուղեգիր դեպի համաշխարհային ձեռներեցության դպրոցներից` Դրեյփերի համալսարան։ Ռոբինը օգնում է երեխաներին հաղթահարել վախը հիվանդանոցներից` կորոնավիրուսի այս ծանր շրջանում>,- գրել է Արշակյանը։
