14:01
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2020 14:01
Դավիթ Ստեփանյան

Տնտեսագետ  Ծառուկյանն ու իր բիզնեսը ոչ մի տեղ չեն կորչի. պարզապես կզրկվեն արտոնություններից

Տնտեսագետ  Ծառուկյանն ու իր բիզնեսը ոչ մի տեղ չեն կորչի. պարզապես կզրկվեն արտոնություններից

Արմինֆո. Գագիկ Ծառուկյանի շուրջ ընթացող գործընթացները Նիկոլ Փաշինյանի կառավարության ՝ տարիներ շարունակ մեր երկրում արմատավորված օլիգարխիայի դեմ պայքարի մի մասն են։ Սա տնտեսության ընդհանուր առողջացման հերթական փուլերից մեկն է։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը։

 

Հունիսի 16 – ին խորհրդարանական մեծամասնությունը՝ <Իմ քայլը> դաշինքը, Ծառուկյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից՝ թույլատրելով նրա նկատմամբ քրեական հետապնդումն ու կալանքը։ Հունիսի 21-ին, սակայն, ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, որոշում կայացրեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին դատախազության միջնորդությունը մերժել ։ Ծառուկյանը ժամանակավորապես մնում է ազատության մեջ, բայց նրա դեմ գործը փակված չէ, իսկ այլընտրանքային խափանման միջոցը որոշված չէ։

 

<Օլիգարխիան Հայաստանում պարտվել և բարոյապես իրեն սպառել է ՝ սկսած 2008թ. մարտի 1-ից ՝ դեմ դուրս գալով ժողովրդական շարժմանը։ Օլիգարխիան չարիք է տնտեսության և պետության համար, նա պարզապես չէր կարող երկար կյանք ունենալ։ Ընդ որում, չեմ կարծում, որ <Բարգավաճ Հայաստանն> ունի քաղաքական բովանդակություն, որը թույլ է տալիս այդ ուժին վտանգ ներկայացնել Փաշինյանի իշխանության համար ։ Վերջինս էլ իր հերթին իդեալական չէ, ունի իր սեփական թերությունները, բացթողումները, մի շարք չլուծված խնդիրներ, բայց այդ իշխանությունն ունի գլխավոր և կարևորագույն հատկություն ՝ լեգիտիմություն, վստահության և հեղինակության բարձր մակարդակ>, - ընդգծել է նա։

 

Այս առումով Ասատրյանը Ծառուկյանի հետ տեղի ունեցածի մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում։ Նրա գնահատմամբ ՝ գործընթացն ամբողջությամբ տեղավորվում է իրավական հարթության և իրավական պետության կառուցման համատեքստի մեջ։ Նրա կանխատեսմամբ՝ Ծառուկյանի հնարավոր ձերբակալությունը երկարաժամկետ տնտեսական ցնցումների չի բերի։ Հաշվի առնելով տնտեսությունում Ծառուկյանի բիզնեսների մասնաբաժինը ՝ տնտեսագետը վստահ է, որ Ծառուկյանը տնտեսությունից դուրս չի գա՝ ոչ կամավոր, ոչ ճնշման տակ ։ Նրա ձեռնարկությունները պարզապես կզրկվեն իրենց բազմամյա մրցակցային առավելություններից, արտոնություններից, առավելագույն ջերմոցային պայմաններից եւ <անձեռնմխելիությունից>։

 

Ասատրյանը նաեւ նշել է, որ եթե նույնիսկ Multi Group-ի որոշ ձեռնարկություններ նվազեցնեն իրենց ակտիվությունը կամ նույնիսկ փակվեն, նրանց տեղը կզբաղեցնեն մյուսները: Դրանցից ոմանք, հնարավոր է, ճնշումների ենթարկվեն, բայց Ծառուկյանի անձի շուրջ ստեղծված իրավիճակը, նրա կանխատեսումներով, լուրջ վայրիվերումների չի բերի ։ Ծառուկյանի կալանքը տնտեսագետը համարում է երկրի առողջացման ընդհանուր գործընթացի մաս ՝ հաշվի առնելով նրա հարստության կուտակման ապօրինի բնույթը ։

 

Տնտեսագետը նշել է, որ Ծառուկյանը, բնականաբար, իր տեսակի մեջ միակը չի։ Մնացած օլիգարխները, որոնք նախկին իշխանության մաս են կազմում, պարզապես փախել են քաղաքական ասպարեզից և այսօր քաղաքականության մեջ էական դեր չեն խաղում ։ Նրա գնահատմամբ ՝ միջազգային պրակտիկայում նման դեպքերում հարվածը միշտ էլ հասցվում է ամենաազդեցիկ օլիգարխին, որպեսզի մյուսները սկսեն բարեխղճորեն աշխատել։

 

<Իշխանությունները թիրախավորում են ամենաուժեղին և գնում մինչև վերջ ։ Սա երկրում օրինականության հաստատման ճանապարհ է ։ Այս իմաստով Ծառուկյանը դաս կլինի մյուսների համար։ Եվ նրանք այլևս չեն փորձի խուսափել հարկերից և բիզնեսը զարգացնել հակաօրինական մեթոդներով ։ Սա բիզնեսի առողջացման, տնտեսության հետագա զարգացման օրինակ է ։ Ընդ որում, ես չեմ բացառում նմանատիպ գործընթացներ նաև նախկին օլիգարխների և, իհարկե, նախկին իշխող էլիտայի անդամների նկատմամբ ։ Հենց նա է այս օլիգարխիկ <ժառանգության> հեղինակն ու պատասխանատուն>, - ամփոփել է Ասատրյանը։