Արմինֆո.Վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումն էապես չի անդրադառնա տնտեսության տոկոսադրույքների նվազման վրա։ Հունիսի 25-ին Ազգային ժողովի ամբիոնից նման կարծիք է հայտնել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Հիշեցնենք, որ Հայաստանի Կենտրոնական բանկն այս տարի արդեն երրորդ անգամ իջեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Հունիսի 16-ին նա նվազեցրել է հաշվարկային դրույքը 0,5 տոկոսային կետով՝ մինչև 4,5%: Ըստ այդմ, 0,5 տ.կ. իջեցվել են լոմբարդային ռեպո տոկոսադրույքները՝ 6,5% - ից մինչեւ 6%, եւ բանկերից ներգրավված ավանդներինը՝ 3,5%-ից մինչեւ 3%:
"Այն անորոշությունը, որը ձևավորվել է ներկա պայմաններում, մեզ վստահություն չի ներշնչում և չի հուսադրում, որ մեր տոկոսադրույքներն ուղղակի ազդեցություն կունենան ավանդային և վարկային տոկոսադրույքների վրա: Իսկ հաշվարկային տոկոսադրույքի հաշվարկման ժամանակ ուշադրության են առնվում հենց այդ շուկայական տոկոսադրույքները", - ասել է նա։
Վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը, նրա խոսքով, հնարավոր է դարձել ավելի վաղ կատարված "տնային առաջադրանքի" շնորհիվ։ Սակայն դա չափավոր ազդեցություն կունենա տնտեսության վրա, քանի որ, ինչպես պարզաբանել Է Գալստյանը, Հայաստանի տնտեսության խնդիրների հիմքում ընկած է առողջապահական ճգնաժամը ։ "Կարծում ենք, որ ճգնաժամի պայմաններում նոր դրամավարկային քաղաքականությունն ավելի արդյունավետ կազդի տնտեսության վրա",-ընդգծել է նա:
![]() | 4.62 | 0.01 |
![]() | 382.59 | -0.35 |
![]() | 452.83 | -0.42 |
![]() | 522.58 | 0.13 |
![]() | 277.84 | -0.54 |
![]() | 25.98 | -0.21 |
![]() | 53.84 | -0.06 |
![]() | 485.46 | -1.25 |