Արմինֆո.IDBank-ն այսուհետ Իդրամընկերության «Մի դրամի ուժը» նախաձեռնության ռազմավարական գործընկերներն է։ Ծրագիրն ուղղված է Հայաստանում կենսական և ռազմավարական կարևորություն ունեցող մի շարք ոլորտների զարգացմանը։
«IDBank-ը միանում է «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը և դառնում ծրագրի ռազմավարական գործընկերը։ Մենք նույնպես հավատում ենք, որ ամեն ինչ սկսվում է 1 դրամից, և այսուհետ՝ նաև IDBanking.amառցանց հարթակի և IDBank-ի տերմինալների միջոցով ցանկացած վճարումից 1 դրամ կփոխանցվի «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը։ Հատկապես կարևորում ենք այն հանգամանքը, որ «Մի դրամի ուժի» առաջին ծրագիրն ուղղված է սահմանամերձ և բարձր լեռնային շրջանների գյուղերի դպրոցականներին հեռավար կրթությունը շարունակելու համար անհրաժեշտ սարքավորումներով ապահովմանը, քանի որ մենք բազմիցս հայտարարել ենք, որ IDBank-ն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնական ուղղություն է հայտարարել կրթությունը», - ասել է Բանկի հաղորդակցման բաժնի ղեկավար ՏաթևիկՎարդևանյանը։
«Մեզ համար անչափ ուրախալի է, որ IDBank-ի հետ մեր համագործակցությունը չի սահմանափակվում միայն բիզնես ոլորտում, և Բանկը, փաստորեն, «Մի դրամի ուժը» նախաձեռնության մասին հայտարարելուց շատ չանցած՝ դարձավ նաև այս նախաձեռնության ռազմավարական գործընկերը։ Դա խոսում է մեր ընկերությունների նաև գաղափարական ընդհանրության մասին։ Վստահ եմ՝ միասին, հենց այս փոքր քայլերով ծրագրի ավարտին մեծ գործ կիրականացնենք», - ասել է Իդրամ ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Գոռ Ամիրյանը։
Բանկում նշել են, որ ծրագրին միանալով՝ հնարավորություն են տալիս նաև իրենց հաճախորդներին մասը կազմելու այս մեծ գործի, դառնալ նախաձեռնության բարի կամքի դեսպանը՝ առանց նույնիսկ 1 դրամ ավել ծախսելու ՝ ընդամենը վճարում կատարելով Իդրամ հավելվածով, տերմինալներով, www.idram.amկայքով, IDBanking.amառցանց հարթակով կամ IDBank-ի տերմինալներով։
Հավաքված «մի դրամների» գումարին իրական ժամանակում կարելի է հետևել նախագծի idram.am/1dramկայքում, Իդրամ հավելվածում, idram.amկայքում և IDBanking.amառցանցհարթակում, իսկ նախաձեռնության այս տարվա բոլոր շահառուները կհայտարարվեն շուտով։