Արմինֆո. Հայկական Dexatel ընկերությունը դարձել է Viber-ի պաշտոնական գործընկեր։ Այս մասին ասվում է MarketWatch միջազգային ֆինանսական պարբերականում (https://www.marketwatch.com/press-release/dexatel-collaborates-with-viber-to-deliver-advancedmessaging-solutions-to-business-owners-2020-06-23?fbclid=IwAR3gwdM7SiShDBnpC6KAmdLlK_VztCYvf9lougYQB-6Y9N0XGDW-oY1QwrQ):
Հաղորդվում է, որ համագործակցության արդյունքում կստեղծվեն պարզեցված եւ արդյունավետ նամակագրության ծառայություններ բիզնես սեփականատերերի համար։ Մասնավորապես, Dexatel-ի հաճախորդներն այժմ կարող են հաղորդագրություններ ուղարկել Viber-ի բիզնես-հաղորդագրությունների բարձր զարգացած ծառայությունների միջոցով։ Այս գործընկերությունը թույլ կտա ընկերություններին ավելի հեշտ շփվել իրենց հաճախորդների հետ եւ պահպանել ամուր հարաբերություններ՝ ապահովելով գրավիչ բովանդակություն, օգտագործելով Viber հաղորդագրությունների առաջադեմ լուծումներ։ Այս գործընկերությունը նաեւ ընդլայնում է Viber-ի հաճախորդների բազան, քանի որ Viber-ի բիզնես լուծումն արդեն հասանելի է դառնում նաեւ Dexatel-ի հաճախորդների համար։
Viber-ի պարզ եւ հարմար ինտերֆեյսով Dexatel-ի հաճախորդներն իրավունք ունեն 160-ի փոխարեն ուղարկել մինչեւ 1000 նիշ ունեցող՝ ավելի երկար հաղորդագրություններ: Բիզնեսները կարող են նաեւ հարստացնել իրենց հաղորդագրությունները մուլտիմեդիա ձևաչափով։
Նշենք, որ Dexatel-ը հիմնադրվել է 2015 թվականին ։ Ընկերությունն ունի գրասենյակներ Հայաստանում (Երեւան) եւ Էստոնիայում (Տալլին) եւ բիզնեսին տրամադրում է SMS hubbing, A2P messaging, Google RCS, Verified SMS, Whatsapp business messaging, միջազգային զանգեր, ռոումինգ, իսկ այսուհետ նաեւ Viber business messaging ծառայություններ: Ընկերության բիզնես-հաճախորդների ցուցակում են՝ China Telecom, SAP, Paysera, Vodafone և Orange-ը:
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |