
Արմինֆո. Հունիսի 26-ից 29-ը ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստան։ Այս մասին հայտնում է <Գազպրոմ Արմենիա>ՓԲԸ մամուլի ծառայությունը ։
Աղբյուրի համաձայն՝ մատակարարումները դադարեցվել են՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի ՌԴ-Վրաստան սահմանամերձ հատվածի վրա անթուլատրելի թերության վերացման աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Ընկերությունը նշում է, որ նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների:
