Երկուշաբթի, 29 Հունիսի 2020 10:40
Ալեքսանդր Ավանեսով

Նախարար Կառավարությունը անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի հանրապետության գինեգործներին

Նախարար Կառավարությունը անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի հանրապետության գինեգործներին

Արմինֆո. Հայաստանի կառավարությունն անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի հանրապետության գինեգործներին։ Այս մասին երկրի գինեգործների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ։

 

Նախարարը հետաքրքրվել է արտադրողներից Կորոնավիրուսի պայմաններում վերջիններիս գործունեության առանձահատկությունների և համավարակի արդյունքում ստեղծված խնդիրներից: Ոլորտի ներկայացուցիչների մի մասն արձանագրել է, որ հաջողությամբ օգտվել է հակաճգնաժամային օժանդակության ծրագրերից: Արտադրողները նշել են, որ դժվարություններ կան վաճառքների ծավալի մասով:

 

Բարձրացվել է արտադրության մեջ օգտագործվող սարքավորումների ներկրման խնդիրը. Տիգրան Խաչատրյանը հավաստիացրել է, որ սեղմ ժամկետներում սահմանված կարգով կառավարությունը մաքսատուրքից կազատի անհրաժեշտ սարքավորումները: Նախարարը ոլորտի խոշոր արտադրողների հետ քննարկել է առաջիկայում մթերման շրջանի հետ կապված աշխատանքների մանրամասները և հնարավոր լուծումները։

 

Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն՝ վկայակոչելով Վիճակագրական կոմիտի տվյալները, հայտնել էր, որ  2020 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանի ալկոհոլային ոլորտը կրճատել է արտադրության ծավալները՝ թողարկվող արտադրանքի բոլոր տեսակներով։  Մասնավորապես, հաշվետու ժամանակահատվածում երկրում արտադրվել է 7.8 մլն լիտր կոնյակ, ինչը 6.3% - ով պակաս է տարեկան վաղեմության ցուցանիշից (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 31.2% աճի փոխարեն): Հայաստանում արտադրված գինու ծավալը նվազել է 17,4% - ով (3,4% աճի փոխարեն)՝կազմելով 1.9 մլն լիտր, շամպայնինը՝ 5,9% - ով (9,9% աճի դեմ)՝ մինչև 104.3 հազ. լիտր:Կրճատվել է նաեւ օղու արտադրությունը՝ 13,9 տոկոսով, մինչեւ 732,3 հազար լիտր, եւ գարեջրի արտադրությունը՝ 12 տոկոսով ՝ մինչեւ 3.3 մլն լիտր (այն դեպքում, երբ մեկ տարի առաջ գրանցվել էր համապատասխանաբար 7,1 եւ 26 տոկոս աճ)։ Ըստ վիճակագրական տվյալների, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում արտադրվել է 83.3 հազար լիտր վիսկի, ինչը տարեկան վաղեմության ցուցանիշից պակաս է 38.3% - ով: Անցած տարի վիսկիի արտադրության ծավալները կրճատվել են 15,4 տոկոսով։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
iDram
btn

Արտ. փոխարժեքները
13.08.2020
RUB6.60-0.04
USD485.170.17
EUR574.153.55
GBP634.701.87
CAD366.751.95
JPY45.410.00
CNY69.880.19
CHF533.042.58



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000