
Արմինֆո.Արդշինբանկը, կարևորելովիրհաճախորդներիև առանձին վերցրած շրջաններիբնակչությանսպասարկման հարմարավետությունն ու բանկային ծառայությունների նկատմամբ առկա պահանջարկը, ս.թ. հունիսի 29-ին Երևան քաղաքի Երազ թաղամասի Ադոնցի 6, շենք 334 հասցեում բացեց նոր մասնաճյուղ:
Շարունակելով մասնաճյուղային ցանցի զարգացման ու կատարելագործման, սպասարկման առավել հարմարավետ պայմաններ ապահովելու միջոցառումների ծրագիրը, Արդշինբանկը մասնաճյուղը համալրել է տեխնիկական ժամանակակից միջոցներով, որոնք ապահովում են առաջարկվող բոլոր ծառայությունների լիարժեք սպասարկում, այդ թվում՝
Երազ մասնաճյուղը բաց է երկուշաբթիից ուրբաթ` 09:15-16:45, իսկ տարածքում գործող ինքնասպասարկման գոտին, որտեղ հաճախորդները կարող են ինքնուրույն իրականացնել բանկային գործարքներ, բաց է ամեն օր 24 ժամ:
Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում. այսօր բանկն ունի 63 գործող մասնաճյուղ Երևանում և ՀՀ մարզերում :
Արդշինբանկը ևս մեկ անգամ հորդորում է իր հաճախորդներին՝ օգտվել Բանկի հեռահար սպասարկման ծառայություններից, իսկ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում մասնաճյուղեր այցելել՝ պարտադիր կրելով դիմակ և մասնաճյուղերի մուտքերի մոտ առաջացած հերթերում խստիվ պահպանել նվազագույնը 1,5 մետր սոցիալական հեռավորություն:
RUB | 4.88 | -0.01 |
USD | 377.51 | -0.37 |
EUR | 449.99 | -0.07 |
GBP | 517.38 | 1.04 |
CAD | 279.45 | 0.80 |
JPY | 24.62 | 0.26 |
CNY | 54.63 | -0.04 |
CHF | 492.90 | -0.48 |

