Արմինֆո. Հայաստանն այն երկրների ցանկում է, որոնք հայտնվել են ԱՄՆ-ից համակարգիչների արտահանման խստացման տակ ։ Ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն, այժմ ԱՄՆ-ից Հայաստան համակարգիչներ մատակարարելու համար կպահանջվի ԱՄՆ առեւտրի նախարարության լիցենզիաներ:
Եթե գերատեսչությունը կասկածներ ունենա վերջնական օգտատիրոջ վերաբերյալ, ապա թույլտվությունը կարող է մերժվել։ Խոսքը նաև առանցքակալների, կիսահաղորդիչների, հեռահաղորդակցության սարքավորումների, ռադիոլոկացիոն համակարգերի և այլ արտադրանքի մասին է։ Նախկինում դրանք կարելի էր մատակարարել քաղաքացիական օգտագործման համար։ Սակայն, ինչպես պարզաբանել են ամերիկյան իշխանությունները, նրանք մտավախություն ունեն, որ այդ ապրանքները կօգտագործեն զինվորականները։
Երկրների թվում, որոնք հայտնվել են արտահանման խստացման տակ, ընդգրկվել են նաեւ Ռուսաստանը, Չինաստանը, Իրաքը, Վենեսուելան, Բելառուսը, Ուկրաինան, Ադրբեջանը եւ Ղազախստանը։
RUB | 4.26 | -0.01 |
USD | 393.28 | -1.18 |
EUR | 424.11 | -1.51 |
GBP | 496.04 | -1.61 |
CAD | 290.22 | 0.11 |
JPY | 25.99 | -0.07 |
CNY | 54.47 | -0.10 |
CHF | 436.40 | 0.68 |