Երեքշաբթի, 30 Հունիսի 2020 20:16
Կարինա Մելիքյան

ԿԲ-ի նոր կանխատեսմամբ՝ 2020 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի նկատմամբ բյուջեի դեֆիցիտի հարաբերակցությունը կկազմի 5 տոկոս

ԿԲ-ի նոր կանխատեսմամբ՝ 2020 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի նկատմամբ բյուջեի դեֆիցիտի հարաբերակցությունը կկազմի 5 տոկոս

Արմինֆո Հայաստանի կենտրոնական բանկի 2020 թվականի նոր կանխատեսման համաձայն, պետբյուջեի դեֆիցիտի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ կկազմի 5 տոկոս (2019թ.փաստացի 1 տոկոսի դիմաց): Ինչպես նշվում է ԿԲ- II եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում, այդպիսի մակարդակ է ակնկալվում  2020 թվականի համար ՀՆԱ-ի մինչև 4% անկում վատթարացված կանխատեսման պայմաններում (2019թ. փաստացի 7,6% աճի դիմաց):

 

Հարկ / ՀՆԱ հարաբերակցության գծով Կենտրոնական բանկի սպասումները զուսպ են ՝ կանխատեսվում է 2019 թվականի փաստացի ցուցանիշին գրեթե հավասար ՝ 22,4 տոկոս մակարդակ։ ԿԲ կանխատեսումներով ՝ ընթացիկ տարում հարկային եկամուտները կկրճատվեն  169.1 մլրդ դրամով։

 

ԿԲ-ն 2020 թվականի համար ծախսեր/ՀՆԱ հարաբերակցությունը կանխատեսում է 29 տոկոսի մակարդակում ՝ տարեկան 4.3 տոկոսային կետով աճով: Տեղին է նշել,  որ պետական ծախսերում ներառված է տնտեսության աջակցության 150 մլրդ դրամ փաթեթ։

 

Հարկերին վերաբերող Կենտրոնական բանկի զուսպ գնահատականը հաշվի է առնում կորոնավիրուսի համավարակի ազդեցությունը համաշխարհային տնտեսության եւ Հայաստանի ներքին տնտեսության վրա, համաճարակի տեւողության ժամկետների չափազանց բարձր անորոշությունը, որն ուղեկցվում է իրավիճակի բացասական զարգացմամբ: Ըստ ԿԲ կանխատեսումների ՝ սպասվում է, որ անվանական ՀՆԱ-ն ցածր կլինի օրենսդրորեն ամրագրված ցուցանիշից, եւ ըստ տեմպերի  անկում է սպասվում Կենտրոնական բանկի կողմից ավելի վաղ կանխատեսվող լճացման աճի դիմաց, որի պայմաններում հարկ/ՀՆԱ հարաբերակցության նկատմամբ զուսպ մոտեցումը ենթադրում է հարկերի ավելի ցածր հավաքագրում, քան ծրագրվում էր ընթացիկ տարվա բյուջեով: