Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2020 18:43
Ալինա Հովհաննիսյան

ԱԳԲԱ Լիզինգ․ էլեկտրոմոբիլների լիզինգի նոր հնարավորություն

ԱԳԲԱ Լիզինգ․ էլեկտրոմոբիլների լիզինգի նոր հնարավորություն

Արմինֆո. ԱԳԲԱ Լիզինգը, համագործակցելով «Մուրան» ընկերության հետ, իր «Գրին Լիզինգ» ենթաբրենդի ներքո շարունակում է ընդլայնել Հայաստանում էլեկտրոմոբիլների ձեռքբերման հնարավորությունները: Ինչպես տեղեկացնում է ACBA-Credit Agricole Բանկի մամուլի ծառայությունը, համագործակցության շրջանակում ԱԳԲԱ Լիզինգի միջոցով այսուհետ հնարավոր կլինի ձեռք բերել Nissan Leaf էլեկտրոմոբիլ` մինչև 5 տարի մարման ժամկետով:

 

«էլեկտրոմոբիլների լիզինգը  «Գրին Լիզինգ» ենթաբրենդի չորս ուղղություններից մեկն է: Այս ուղղությունը զարգացնելու նպատակով վերջին երկու տարիների ընթացքում մենք բազմաթիվ քայլեր ենք ձեռնարկել՝ նպաստելով Հայաստանում էլեկտրոմոբիլների օգտագործման նոր մշակույթի ձևավորմանը: Էլեկտրոմոբիլների շահագործումը շատ կարևոր է թե՛ էկոլոգիայի, թե՛ խնայողության տեսանկյունից»,- իր խոսքում նշել է ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը:

 

«Nissan Leaf-ը մինչ օրս ամենաշատ վաճառված էլեկտրական ավտոմեքենան է աշխարհում: Այն միավորում է ընկերության բոլոր առաջադեմ տեխնոլոգիաները և, կախված համալրումից, ապահովում է 240-ից 360 կմ ընթացքի պաշար մեկ լիցքավորումով: Այս անհավանական ցուցանիշը, կտրուկ արագացումը, կառավարման հարմարավետությունն ու օժանդակող ֆունկցիաների հարուստ փաթեթը Nissan Leaf-ի անվիճելի առավելություններից են: Այս ամենին գումարվում է նաև էկոլոգիական խնդրի լուծումը»,- իր խոսքում նշել է «Մուրան» ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Քյուֆարյանը:

 

Nissan Leaf էլեկտրոմոբիլի ձեռքբերման պայմաններն այստեղ՝ http://www.acbaleasing.am/specialoffer_nissanleaf.html?utm_source=news&utm_medium =cl&utm_campaign=electromobile։

 

ԱԳԲԱ Լիզինգն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ֆինանսական խմբի անդամ է: Ընկերությունը  ՀՀ-ում լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է: