Հինգշաբթի, 2 Հուլիսի 2020 12:48
Ալեքսանդր Ավանեսով

Թիրախավորված համայնքներում սպանդանոցների համար ձեռք բերվող սարքավորումների լիզինգի 20 տոկոս կանխավճարի 15 տոկոսը կսուբսիդավորվի

Թիրախավորված համայնքներում սպանդանոցների համար ձեռք բերվող սարքավորումների լիզինգի 20 տոկոս կանխավճարի 15 տոկոսը կսուբսիդավորվի

Արմինֆո.Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ հանրապետությունում պարտադիր սպանդանոցային մորթի անցումը կազմակերպելու համար սպանդանոցային ցանցն ընդլայնելու անհրաժեշտությամբ պայմանավորված:

 

Ըստ այդմ, մասնավորապես, նախատեսվում է պետական օժանդակություն ցուցաբերել Էկոնոմիկայի նախարարության քարտեզագրած սպանդանոցային ցանցի թիրախավորված համայնքներում շարժական և/կամ շարժական մոդուլային սպանդանոցներ տեղակայելու նպատակով տնտեսավարողներին:

 

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ այս պահին գործում է 23 սպանդանոց, ևս 36-ը շուտով կսկսի գործել, սակայն կլինեն մարզային համայնքներ, որոնք բավականաչափ մոտ չեն գտնվում սպանդանոցներին: Այսպիսով՝ առաջարկվում է ծրագրում կատարել համապատասխան լրացումներ, որոնցով քարտեզագրված սպանդանոցային ցանցի թիրախավորված համայնքներում շարժական և/կամ շարժական մոդուլային սպանդանոցներ տեղակայելու նպատակով ձեռքբերվող սարքավորումների լիզինգի համար անհրաժեշտ 20 տոկոս կանխավճարի 15 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 4.8 մլն դրամը կսուբսիդավորվի։

 

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը նշել է, որ այս ճանապարհին այլընտրանք չի կարող լինել. «Առավել ևս այսօրվա համաճարակային իրավիճակում. առաջիկա ժամանակաշրջանում բոլոր կանխատեսումներով համաճարակներ, մարտահրավերներ լինելու են, և մենք ասֆալտների վրա մորթվող, վաճառվող, գնվող մսի կամ ընդհանրապես սննդամթերքի պատմությանը պետք է վերջ դնենք օր առաջ»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
iDram
btn

Արտ. փոխարժեքները
04.08.2020
RUB6.590.02
USD485.66-0.17
EUR572.792.23
GBP634.220.60
CAD363.031.33
JPY45.83-0.12
CNY69.580.16
CHF531.071.61



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000