Հինգշաբթի, 2 Հուլիսի 2020 12:53
Ալեքսանդր Ավանեսով

Կառավարությունը հաստատել է աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը

Կառավարությունը հաստատել է աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը

Արմինֆո.Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը:

 

Ըստ հիմնավորման՝ վերջին տարիներին աշնանացան ցորենի հիմնական արտադրատնտեսական ցուցանիշները հանրապետությունում նվազել են: Կորոնավիրուսի տարածման հետևանքով, ցորենի ներմուծման հնարավոր դժվարությունների պայմաններում, խնդիր է առաջանում տեղական արտադրության ծավալների ավելացման միջոցով բարձրացնել ինքնաբավության մակարդակը և նպաստել պարենային անվտանգության ապահովմանը։ Ծրագրի նպատակն է աշնանացան ցորենի սերմերի գնի մասնակի սուբսիդավորման կամ փոխհատուցման միջոցով՝ նպաստել ագրոտնտեսական բարձր ցուցանիշներով օժտված սերմերի հասանելիության ապահովմանը, բերքատվության բարձրացմանը, արդյունքում տեղական աշնանացան ցորենի ծավալների և տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացմանը։ Ըստ այդմ՝ առաջարկվում է Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին վաճառվող, ինչպես նաև ցանք կատարելու համար արտադրված և/կամ ներմուծված աշնանացան ցորենի էլիտա և/կամ 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում։ 1 կգ-ի համար տրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը սահմանվում է 70 դրամ, ինչը հնարավորություն կտա տնտեսավարողներին ձեռք բերել որակյալ սերմեր՝ շուկայական գնից առավել ցածր գնով։ Ծրագիրը կնպաստի հանրապետությունում ցորենի բերքատվության մակարդակի բարձրացմանը՝ շուրջ 30 տոկոսով։

 

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Շատ կարևոր արձանագրում՝ մենք սերմացու չենք տալիս, մենք սուբսիդավորում ենք սերմացուի ձեռք բերումը, իսկ թե ումից ձեռք բերի՝ որոշում է գյուղացիական տնտեսությունը: Երկրորդ արձանագրում՝ այս որոշումը մենք կայացրել ենք պարենային անվտանգության հարցերի քննարկման համատեքստում, բայց պետք է նշենք, որ այն մշտական չի լինելու: Ծրագիրն ունի մի շատ կարևոր բովանդակային առանձնահատկություն: Այսօր շատ հաճախ մեր գյուղացիները, որպես սերմ օգտագործում են նախորդ տարի իրենց դաշտից ստացած ցորենը և դա իր հերթին բերում է բերքատվության նվազման: Դա բացատրվում է նրանով, որ չկան ֆինանսական միջոցներ որակյալ սերմացու գնելու համար: Մենք այս գործընթացով ուզում ենք ցույց տալ մի բան և հասնել երկրորդ արդյունքի: Առաջինը ցույց տալ, որ որոշակի ֆինանսական ներդրման և որակյալ սերմացու ցանելու պարագայում գյուղատնտեսությունը, ցորենի արտադրությունը կարող է լինել իրոք շահութաբեր գործունեություն, և երկրորդ՝ մենք ուզում ենք այս աջակցությամբ գյուղացիական տնտեսություններին բերել ֆինանսական մի այնպիսի ցիկլի, որ արդեն ամեն տարի հավելյալ ստացած եկամուտներից իրենք որպես բյուջե հաշվարկեն հաջորդ տարվա սերմացուի ձեռք բերումն իրենց հաշվին: Մենք մեկ կամ հնարավոր է երկու տարի այս ծրագիրն իրականացնենք, որպեսզի գյուղացիական տնտեսություններում առաջանա բյուջե, որը կօգտագործվի պարտադիր սերմ ձեռք բերելու համար»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ այս ծրագիրը անիմաստ կլինի, եթե անընդհատ շարունակվի:

 

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ բերքատվությունը շատ հաճախ ցածր է նաև այն պատճառով, որ 10 տարի շարունակ նույն վայրում նույն մշակաբույսն են ցանում: «Իհարկե, մենք ունենք ջրի, ճանապարհի, սերմացուի, պարարտանյութի խնդիր, բայց եթե նույնիսկ այդ հայտնի ավանդաբար ձևակերպվող օրակարգի հարցերը լուծվեն, իսկ դրանք կլուծվեն ժամանակի ընթացում, միևնույնն է՝ տնտեսությամբ զբաղվող մարդկանց բարեկեցության մակարդակը չի փոխվելու քանի դեռ մենք չունենք գյուղատնտեսության բովանդակային փոփոխություն, քանի դեռ մենք չենք փոխել լավ և վատ այգու մասին մեր պատկերացումները, լավ և վատ տնտեսության մասին մեր պատկերացումները, քանի դեռ գյուղատնտեսության աշխատանքները չեն պլանավորվում թուղթ ու գրիչով, ավելի լավ է համակարգչով և այլ ծրագրերով: Սա ոչ թե այն ծրագրերից է, որ գյուղացուն տալիս ենք դիզվառելիք կամ սերմացու, որի կեսը չգիտես ուր է գնում, այլ մենք աջակցում ենք գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը, որովհետև այդ ֆիզիկական աջակցությունը ոչ մի արդյունքի չի բերում, պետք է լինի բովանդակային աջակցություն, իհարկե, նաև ֆիզիկական որոշ միջոցների և գործիքների կիրառում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
iDram
btn

Արտ. փոխարժեքները
04.08.2020
RUB6.590.02
USD485.66-0.17
EUR572.792.23
GBP634.220.60
CAD363.031.33
JPY45.83-0.12
CNY69.580.16
CHF531.071.61



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000