
Արմինֆո. Պետդումայի բնական պաշարների, սեփականության եւ հողային հարաբերությունների կոմիտեն խորհրդարանի ստորին պալատին խորհուրդ է տվել վավերացնել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում թանկարժեք մետաղներին եւ թանկարժեք քարերին առնչվող գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է Մոսկվայում 2019 թվականի նոյեմբերի 22-ին: Փաստաթուղթը Պետդումա է մտցվել ՌԴ նախագահի կողմից: Կոմիտեն հանդիսանում է փաստաթղթի համակատարողը։ Նախատեսվում է, որ Պետդուման համաձայնագրի վավերացման հարցը կքննարկի հուլիսի 7-ի նիստում:
Համաձայնագիրն ուղղված է ԵԱՏՄ շրջանակներում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի ազատ շրջանառության ապահովման համար պայմանների ստեղծմանը, ինչպես նաեւ փոխշահավետ առեւտրատնտեսական մեխանիզմների ձեւավորմանը, որոնք ուղղված են Միության անդամ պետությունների մրցակցային առավելությունների ստեղծմանը եւ դրանց փոխգործակցությանը ՝ այդ ոլորտում արդյունավետ միջոցների մշակման նպատակով, ասված է բացատրական գրության մեջ:
Փաստաթուղթը սահմանում է ԵԱՏՄ շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունները և տարածվում է որպես անհատ ձեռնարկատեր գրանցված իրավաբանական և ֆիզիկական անձանց գործունեության, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման հետ կապված իրավահարաբերությունների վրա:
RUB | 4.70 | -0.04 |
USD | 382.57 | 0.02 |
EUR | 439.34 | -0.78 |
GBP | 498.34 | -1.81 |
CAD | 270.71 | -1.16 |
JPY | 24.90 | -0.01 |
CNY | 53.68 | -0.01 |
CHF | 471.90 | -1.44 |

