Ուրբաթ, 3 Հուլիսի 2020 11:14
Ալեքսանդր Ավանեսով

ԵԱՏՄ-ն հանել է ձավարեղենի, ալյուրի եւ սխտորի արտահանման արգելքը

ԵԱՏՄ-ն հանել է ձավարեղենի, ալյուրի եւ սխտորի արտահանման արգելքը

Արմինֆո. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներից սննդամթերքի առանձին տեսակների արտահանման ժամանակավոր արգելքը չեղյալ է հայտարարվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 

Մասնավորապես, ինչպես հայտնում է աղբյուրը, հանվել է սոխի, սխտորի, շաղգամի, բրնձի, հնդկաձավարի, կորեկի, ձավարեղենի, կոպիտ աղացվածքի ալյուրի  արտահանման արգելքը ։

 

Ավելի վաղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիան որոշել էր մինչև հունիսի 30-ն արգելել ԵԱՏՄ երկրներից պարենային ապրանքների առանձին տեսակների արտահանումը՝ COVID-19-ի հետ կապված իրավիճակի պատճառով: Արգելքը գործել է ապրիլի 12-ից ։