Ուրբաթ, 3 Հուլիսի 2020 15:39
Ալինա Հովհաննիսյան

Համաճարակի պայմաններում ԵՄ-ն աջակցություն է ցուցաբերում սիրիահայերին բիզնեսի զարգացման գործում

Համաճարակի պայմաններում ԵՄ-ն աջակցություն է ցուցաբերում սիրիահայերին բիզնեսի զարգացման գործում

Արմինֆո. Հունիսի 30-ից հուլիսի 2-ը տեղի է ունեցել Եվրոպական միության աջակցությամբ՝ Սիրիական ճգնաժամին ի պատասխան ստեղծված  ԵՄ տարածաշրջանային Թրասթ ֆոնդի՝ ԵՄ «ՄԱԴԱԴ» ֆոնդի աջակցությամբ ֆինանսավորված ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր հիմնադրամի SPARK ծրագրի ռեզիդենտների բիզնես նախագծերի առցանց փիչինգը:

 

SPARK ծրագիրն ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի հիմնական 3 ծրագրից (SPARK, BUILD and START) մեկն է: SPARK-ը  նախատեսված է  գործարար գաղափարներ ունեցող, ինքնազբաղված սիրիահայերի, հայրենադարձների ու տեղացիների համար, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց բիզնես նախաձեռնությունները։

 

Բիզնես նախագծերի առցանց փիչինգին մասնակցել է IRIS ակադեմիայի 70 ռեզիդենտից SPARK ծրագրի 17 մասնակից։ Վերջիններս փետրվար ամսին իրենց նախնական բիզնես-նախաձեռնություններով (սկսած գյուղատնտեսությունից մինչև հյուրընկալություն և տուրիզմ, տեքստիլից մինչև նորաձևություն, արհեստներ, արվեստ, արտադրություն, սպասարկում, խոհարարություն և շատ ավելին) 160 դիմորդների շարքում էին։

 

Բիզնես պլանների առցանց փիչինգի երեք օրվա ընթացքում SPARK ծրագրի 17 ռեզիդենտներն իրենց բիզնես նախագծերը ներկայացրել են ԻՐԻՍ ծրագրի գործընկեր կառույցների ներկայացուցիչներից, փորձագետներից և գործարարներից կազմված ժյուրիին։ Ներկայացված բոլոր նախագծերը շատ հետաքրքրական էին։

 

SPARK ծրագրի 17 ռեզիդենտներից Լիլիթ Գրիգորյանը տեղեկացրել է, որ իր բիզնես նախագծով ցանկանում է դառնալ հայկական բրդյա գործվածքների առաջատար արտադրողը տեղական և համաշխարհային շուկայում, միաժամանակ ստեղծել աշխատատեղեր սոցիալապես անապահով կանանց և Հայաստան ներգաղթած սիրիահայերի համար: Չնայած նրա բիզնես նախագիծն ունի 1 տարվա պատմություն, Լիլիթն արդեն իրականացրել է փորձարարական արտադրություն, նաև ուսումնասիրությունների միջոցով հայտնաբերել իր հիմնական և պոտենցիալ հաճախորդին, գնել է որակյալ բուրդ, աշխատանքի ներգրավել 2 սոցիալապես անապահով կնոջ, ինչպես նաև թողարկել բրդյա գուլպաների արտադրանք: Բացի այդ Լիլիթը ձեռք է բերել բրդի մշակման առանձնահատուկ մեթոդ և անթերի տիրապետում է բրդի մշակման ու ներկման նրբություններին, որի շնորհիվ նրա գուլպաները կարելի է հագնել մերկ ոտքին և անհարմարություն չզգալ: Սիրիահայ մասնակիցներից Հարություն Թախթաճյանը պատմել է, որ 8 տարեկանից Հալեպում օգնել է վարպետ մորեղբորը, 12 տարեկանից դարձել է վարպետի հիմնական աշխատակիցը, իսկ 18 տարեկանից հիմնել է իր արհեստանոցն ու սկսել է գործել ինքնուրույն, որպես անկախ վարպետ: 2014թ. կեսերին ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան և հաստատվել է Գյումրի քաղաքում: Այստեղ շարունակել է զբաղվել իր հիմնական գործունեությամբ՝ ծառայություններ մատուցելով տարբեր անհատների, արհեստանոցների և գործարանների: Հարությունը կատարել է պարզ աշխատանքից մինչև բարդ (ուրիշների համար անհնար, բայց իր կողմից հաղթահարված) և յուրօրինակ գործեր: ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի աջակցությամբ պատրաստվում է հիմնել իր սեփական արհեստանոցը: 17 ռեզիդենտներից Թամար Վանյանը ներկայացրել է իր «Uzum.am»-ը, որը Գորիսում իր տեսակի մեջ առաջինը գործող առաքման ծառայությունն է լինելու: Նա նշել է, որ իր բիզնես նախագծի առաքելությունն է՝ հեշտացնել տեղի բնակչության կյանքը, կատարել մեկ քայլ առաջ դեպի արդի սպասարկման ոլորտ և դառնալ տեղի բնակչության կյանքի անբաժանելի մասը: Նրա ընկերությունը կիրականացնի սննդի, տնտեսական ապրանքների, դեղերի, ավտոպահեստամասերի, ծաղիկների և այլ ապրանքների առաքման ծառայություն: Հաճախորդները կկարողանան պատվերներ գրանցել վեբ կայքի, հեռախոսազանգերի, ապագայում նաև բջջային հավելվածի միջոցով:

 

Հիմնվելով ժյուրիի գնահատման ընդհանուր արդյունքների վրա՝ հաղթող նախագծերը կհայտարարվեն գալիք շաբաթվա մեջ և կստանան մինչև 2,5 մլն ՀՀ դրամ դրամաշնորհ և/կամ տեխնիկական աջակցություն։ Հատկանշական է, որ անգամ համաշխարհային ճգնաժամի ժամանակ, մենք շարունակում ենք խրախուսել և աջակցել մեր ռեզիդենտների բիզնեսների զարգացմանը։ BUILD և START ծրագրերի գալիք փիչինգները կիրականացվեն սույն թվականի հուլիս ամսին։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
iDram
btn

Արտ. փոխարժեքները
14.08.2020
RUB6.610.01
USD484.83-0.34
EUR571.91-2.24
GBP634.16-0.54
CAD366.13-0.62
JPY45.430.02
CNY69.86-0.02
CHF531.90-1.14



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000