Երկուշաբթի, 6 Հուլիսի 2020 17:53

Հին Հայաստանից Հարավաֆրիկյան Հանրապետություն․ չրարտադրության գաղտնիքների բացահայտման հետքերով

Հին Հայաստանից Հարավաֆրիկյան Հանրապետություն․ չրարտադրության գաղտնիքների բացահայտման հետքերով

Արմինֆո.Հայաստանում չրագործության ավանդույթը մեզ է հասել դարերի խորքից։ Դեռևս Քրիստոսից առաջ 5-րդ դարում հույն պատմիչ Հերոդոտոսը հիշատակում է Հայաստանի՝ արևով համեմված չրերի մասին, որոնք հայ վաճառականները տեղափոխում էին գինիների և այլ մթերքի հետ միասին, իսկ Քսենոփոնի վկայություններում նշվում է, որ հայ գյուղացիները ձմռան համար պահեստավորում էին նաև չորացված մրգեր։

Արևաշող Արմավիրի մարզի չրագործներից մեկի՝  Արկադի Խաչիկյանի խոսքերով, պեղումների ժամանակ հնագետները երբեմնի մայրաքաղաք Երևանդաշատում՝ Երվանդ թագավորի որսորդական պալատի խոհանոցի հատակին, հայտնաբերել  են մի բուռ չիր, որը թեև արդեն ածխացած էր, բայց դժվար էր շփոթել այլ բանի հետ։

Թե ինչպես էին հին հայերը չիր պատրաստում, ստույգ տվյալներ չկան, բայց որ չորացված մրգերը դարեր շարունակ զարդարել են հայ արքունական սեղանները, պատմությունն է հուշում։ Այսօր էլ Հայաստանում չրագործությունը բավականին տարածված է, ինչը պայմանավորված է տեղացի արտադրողների ջանասիրությամբ և, իրարկե, բարենպաստ բնակլիմայական պայմաններով։ Հեռավոր Հարավաֆրիկյան Հանրապետությունում չրագործության համար անհրաժեշտ բնակլիմայական պայմանները, գուցե, զիջում են Հայաստանին․ ջրի սակավություն, աղակալած հողեր, սպառման շուկաներից հեռու գտնվելը, ինչը, սակայն, չի խանգարում, որ հարավաֆրիկյան չրերն արտահանվեն աշխարհով մեկ։ Չրարտադրության գաղտնիքների բացահայտման հետքերով մարտին Հարավաֆրիկյան Հանրապետություն մեկնած հայ արտադրողները տպավորված էին տեղացի չրագործների աշխատանքի գրագետ կազմակերպմամբ, ինչի շնորհիվ այս պետությունն այժմ աշխարհում առաջատար չրարտադրողներից է։

 

Հարավաֆրիկյան Հանրապետությունն այսօր արտահանում է մոտ 100 տեսակի չրային արտադրանք Անգլիաից մինչև Ավստրալիա։  Ընկերությունների արտադրական տարեկան ծավալները հասնում են մինչև 3000-4000 տոննա չիր և չրային այլ արտադրանք:

 

Հայ արտադրողներն այցի շրջանակում հնարավորություն ունեցան ծանոթանալու Հարավաֆրիկյան Հանրապետությունում կիրառվող ողջ արտադրական շղթային՝ այգիների մշակումից մինչև չրի վերամշակում, մատակարարում ու վաճառք։ Այցը կազմակերպվել էր Արևելյան գործընկերություն՝ առևտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնության շրջանակում։ Ծրագիրն իրականացնում է Առևտրի միջազգային կենտրոնը Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Այն աջակցում է Արևելյան գործընկերության երկրների փոքր և միջին ձեռնարկություններին միջազգային շուկայի պահանջներին համապատասխան բարձր արժեքով ապրանքների արտադրման հարցում՝ նրանց կապելով միջազգային շուկաների գնորդների հետ՝ հատկապես ԵՄ-ի տարածքում:

 

Այցի ընթացքում հայաստանցի չրագործներն այցելեցին այգիներ, արտադրամասեր, ծանոթացան վաճառքի կենտրոններին, մասնակցեցին տարբեր գործնական հանդիպումների` ուսումնասիրելով միջազգային լավագույն փորձը։

 

«Չրի արտադրության համար ամենակարևորը ճիշտ այգի ու բերք ունենալն է։ Հարավաֆրիկյան Հանրապետությունում չրարտադրության ոլորտը կարգավորվում է օրենքով․ արտադրողը պարտավոր է օգտագործել հատուկ չրի համար նախատեսված այգիների բերքը, իսկ մրգի տեսակները տրամադրում է սելեկցիոն կայանը, որտեղ փորձարկվում են նոր կուլտուրաները։ Տարիներ շարունակ այդ մրգատեսակներից չիր, պահածո ու այլ արտադրանք են ստեղծում, մինչև որ դրանք համարվում են պիտանի մասնագիտացված այգիներ հիմնելու համար։ Չրի համար մեկ մրցունակ մրգատեսակ մշակելու համար պահանջվում է ավելի քան 15 տարի։ Հարավաֆրիկյան Հանրապետությունում ողջ բերքն իր տեսակով, ամրությամբ, գույնով բերվում է նույն տեսքի»,- նշում է «Ագրոլոգ» ուսումնաարտադրական կենտրոնի տնօրեն Արա Մարությանը։

 

Ուսումնական այցի ընթացքում հայ արտադրողները ծանոթացան միջազգային և հատկապես եվրոպական շուկայում մրցունակ չիր վաճառելու  մի շարք գաղտնիքների՝ ինչպես ապահովել չրի խոնավության նախընտրելի աստիճան, որ հաճելի լինի եվրոպացի գնորդի քիմքին, վերամշակման ինչ մեթոդներ կիրառել չրի կյանքը երկարացնելու համար, ինչպես ունենալ եվրոպական չափանիշներին համապատասխան գրավիչ, բայց միևնույն ժամանակ ոչ ծախսատար փաթեթավորում, ինչպես ճիշտ կազմակերպել արտադրանքի առաջխաղացումն ու վաճառքը։

 

Ռեսուրսներն արդյունավետորեն օգտագործելու և շուկայում դիվերսիֆիկացիա ապահովելու համար հարավաֆրիկյան չրագործներն ապրանքային տեսք չունեցող բերքից ստանում են բազմատեսակ չրային արտադրանք՝  մրգային բատոններ, չրային կոնֆետներ, ինչն օգտագործվում է ինչպես ներքին սպառման, այնպես էլ արտահանման համար։

 

«Այս ուսումնական այցից հետո մեկ անգամ ևս համոզվեցինք, թե որքան կարևոր է չրերին զուգահեռ այլ չրային պրոդուկտներ արտադրելը։ Արդեն մտածում ենք այս ուղղությամբ»,- նշում է ուսումնական այցի մեկ այլ մասնակից, «Սաթենի» ընկերության ղեկավար Արկադի Խաչիկյանը։

 

Հարավաֆրիկյան չրարտադրողների հաջողության առանցքում նաև ամուր կրթական հիմքն է։ Սննդագիտության մագիստրատուրայի ֆակուլտետի ուսանողը դիպլոմ կարող է ստանալ միայն այն դեպքում, եթե սննդի նոր արտադրանք է ստեղծում։ Դիպլոմը նրան շնորհվում է նոր արտադրանքի՝ առնվազն 100 մարդու համտեսից ու դրական գնահատականից հետո, նշում են այցի մասնակիցները։

 

Տարիների ընթացքում ձեռք բերված հմտությունների փոխանցման և, առհասարակ, ոլորտի զարգացման գործում արտադրողներին օգնում են հատուկ ասոցիացիաները, որոնք արժեքավոր հարթակ են արտադրողների ու պետության միջև։ Նրանք խորհրդատվություն են տրամադրում մրգատեսակների, մրցունակության ու արտահանման բարելավման վերաբերյալ և առաջարկներ ներկայացնում պետական մարմիններին այդ թվում հարկերի, պետական օժանդակության և այլ հարցերով: Մասնավոր հիմունքով գործող այս հաստատությունների կենսունակությունն ապահովում են հենց իրենք՝ ասոցիացիայի անդամները՝ իրենց վաճառած յուրաքանչյուր 1 կգ չրի համար վճարելով 21 ցենտ, իսկ 1 կգ թարմ մրգի համար՝ 10 ցենտ։

 

Առողջ արտադրանք ունենալու համար հարավաֆրիկյան չրագործները կիրառում են պարզ, բայց արդյունավետ հնարքներ։ Օրինակ, մաղերի վրայի չրերը ուտող թռչուններին քշելու համար ամբողջ տարածքում տեղակայված բարձրախոսերի միջոցով հնչում են գիշատիչ թռչունների ու կրակոցի ձայնագրված հնչյուններ։ Բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, ևս, հաջողության գրավականներից է։ Յուրաքանչյուր այգի ունի իր ջրամբարը, որտեղ հավաքվում են անձրևից ու ձնհալից գոյացած ջրերը, որն էլ օգտագործվում է ոռոգման համար, իսկ այգիների ներսում գտնվող ճանապարհների բարեկարգման համար օգտագործվում են դեղձի կորիզներ։

 

«Ritea» ընկերության արտադրական վերահսկողության և արտաքին կապերի պատասխանատու Նաիրի Մարգարյանը հարավաֆրիկյան փորձի կիրառումը Հայաստանում միանգամայն իրատեսական է համարում։ Նրա հետ համակարծիք է նաև ճանաչողական այցի մեկ այլ մասնակից, «Արկոլադ» ընկերության փոխտնօրեն Լիդա Դևեջյանը, ով հարավաֆրիկյան չրարտադրողների հաջողության գաղտնիքներից է համարում համագործակցությունն ու համակարգված աշխատանքը։ 

 

Արևելյան գործընկերություն՝ առևտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնության շրջանակում տեղացի արտադրողները մասնակցել են մի շարք առաջատար ցուցահանդեսների Եվրոպայում՝ նոր գործարար կապերի հաստատման ու արտահանման խթանման նպատակով։ Միջազգային ու տեղացի փորձագետների խորհրդատվության շնորհիվ ծրագրի շահառուներից շատերն արդեն ՎՎՀԿԿ (վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետեր, HACCP) համակարգի հավաստագրի ձեռք բերման ճանապարհին են, ինչը եվրոպական և ամերիկյան շուկաներ դուրս գալու կարևոր նախապայման է։

 

Համաձայն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալների՝ 2018թ․-ին Հայաստանից արտահանվել է 263 տոննա չորացված միրգ և բանջարեղեն, իսկ 2019թ․-ին այս ցուցանիշը գրեթե կրկնապատկվել է՝ կազմելով 485 տոննա։ «Օրգանական Հայաստան» ասոցիացիայի վերամշակման բաժնի պատասխանատու Տիգրան Ծատուրյանը նշում է, որ մասնագիտացված նոր այգիների հիմնումը, նոր սորտերի տնկիների ներմուծումն ու տեղական սորտերի բարելավումը, նեղ մասնագիտական երիտասարդ թիմերի ստեղծումն ու անցումը դեպի օրգանական գյուղատնտեսության կօգնի հայ արտադրողին պահպանել և բարելավել այս աճի միտումը՝ միջազգային շուկայում առավել մրցունակ դարձնելով տեղական արտադրանքը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Apple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համարApple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համարՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Թույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկաԹույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկա
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիաԳյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիա
Էկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներումԷկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում
Վասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համարՎասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համար
Հայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտումՀայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտում
Հայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվինՀայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվին
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom ArmeniaԲնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել ՎաշինգտոնումՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել Վաշինգտոնում
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծ
Գոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն էԳոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն է
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
ՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտումՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտում
Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորություններըՀայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորությունները
Երևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. ՔաղաքագետԵրևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. Քաղաքագետ
KfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործումKfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործում
Ռուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններովՌուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններով
Հայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորություններըՀայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորությունները
Պատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտումՊատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտում
Հայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղումՀայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղում
"Նաիրի Ինշուրանս" ապահովագրական ընկերությունը հանդես է եկել "ԷՖԵՍ" ԱԸ անհիմն ինքնագովազդի դեմ
Փորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկաՓորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկա
Հայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններՀայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններ
Արսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսիԱրսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսի
Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համարԵվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համար
Շուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիսՇուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիս
Հայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջՀայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջ
Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման "ճանապարհային քարտեզ"
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Փոխվարչապետն ու Փոխվարչապետն ու "Վեոլիա" ընկերության փոխնախագահը քննարկել են Հայաստանի սպառողների ջրամատակարարման հետ կապված խնդիրները
Ատոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացումԱտոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացում
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձը
ԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասինԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասին
Երկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններԵրկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններ
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
ԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքումԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքում
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Դեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն էԴեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն է
Նախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկերՆախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկեր
ԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրաԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրա
Նախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամիՆախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամի
Հայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունըՀայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունը
Հայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներումՀայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներում
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսըԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը
Աստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնելԱստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնել
Հայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. ՓաշինյանՀայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. Փաշինյան
Հայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Transavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերըTransavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերը
Նիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետՆիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ
Հայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում
ՀԲ. Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է ՀՆԱ-ի կանխատեսվող աճովՀԲ. Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է ՀՆԱ-ի կանխատեսվող աճով
Երևանում բացվել է Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսըԵրևանում բացվել է Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսը
Արարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելըԱրարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելը
Հայ ոսկերիչների համար կհեշտացնեն մուտքը ԵԱՏՄ շուկաներՀայ ոսկերիչների համար կհեշտացնեն մուտքը ԵԱՏՄ շուկաներ
Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ օգտագործման համար ստեղծված Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ օգտագործման համար ստեղծված "Էներգաիմպեքսը" կլուծարվի
Հայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքովՀայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքով
Էկոնոմիկայի նախարարությունն Էկոնոմիկայի նախարարությունն "Արմենալ" գործարանի հետ համատեղ մշակում է ձեռնարկության արտադրանքի իրացման շուկաների դիվերսիֆիկացման սխեմաներ
Հայտարարությունն այն մասին, թե ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ որևէ աղերս չունի. ՀՀ վարչապետՀայտարարությունն այն մասին, թե ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ որևէ աղերս չունի. ՀՀ վարչապետ
ՀԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը՝  նախկին 4,7%-ից մինչեւ 5,5%ՀԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը՝  նախկին 4,7%-ից մինչեւ 5,5%
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
23.04.2024
RUB4.18-0.02
USD390.04-1.40
EUR415.63-1.21
GBP481.74-0.75
CAD284.60-0.69
JPY25.20-0.09
CNY53.82-0.22
CHF427.68-1.72