Արմինֆո. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) հաղորդում է, որ համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի, սննդամթերքի և դրա բաղադրիչների արտադրության, մշակման, վերամշակման, բաշխման, պահման, պահպանման, փոխադրման, ներմուծման, արտահանման կամ իրացման ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են ներկայացնել է տեղեկատվություն իրենց գործունեության մասին՝ Տեսչական մարմնի սննդի շղթայի օպերատորների բազայում գրանցվելու համար:
ՍԱՏՄ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, տեղեկատվությունը պետք է ներկայացվի գործունեությունը սկսելուց հետո 3 օրվա ընթացքում:
«Ներկայացված տվյալներում հետագայում տեղի ունեցած փոփոխության մասին պարտավոր եք լրացուցիչ տեղեկացնել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ փոփոխությունը կատարելուց հետո 3 օրվա ընթացքում: Տեղեկատվությունը կարող եք ներկայացնել առձեռն կամ փոստային առաքման եղանակով` Երևան, Կոմիտաս 49/2 հասցեով, կամ ուղարկելով էլեկտրոնային փոստին՝ [email protected]: Պարտադիր է հետևյալ տվյալների առկայությունը՝
Ընկերության կամ Ա/Ձ-ի անվանումը
Ընկերության տնօրենի կամ Ա/Ձ-ի անունը, ազգանունը
Հարկ վճարողի հաշվառման համարը՝ ՀՎՀՀ
Պետ. հաշվառման (գրանցման) համարը
Իրավաբանական հասցեն
Գործունեության հասցեն
Գործունեության տեսակը
Գործունեության ոլորտը (կարող եք նշել մի քանիսը)
արտադրություն
իրացում
արտահանում
ներմուծում
Հեռախոս
Էլեկտրոնային փոստ
Տեղեկատվությունը չներկայացնելու դեպքում, համաձայն «Վարչական իրավախախտումերի մասին» ՀՀ օրենսգրքի, նախատեսվում է տուգանք 100 000 դրամի չափով: Պարզաբանումների համար ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին կարող եք դիմել «թեժ գծով»՝ 010-206040, 012-906090», - ասվում է հաղորդագրությունում:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |