Արմինֆո. Մեղրիում ծավալվում են լայնածավալ շինարարական աշխատանքներ, որոնք կվերաբերեն ինչպես ճանապարհներին, այնպես էլ նախադպրոցական հաստատության, զզբոսայգու և այլնի շինարարությանը եւ վերանորոգմանը: Այդ մասին հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ հղում անելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում զետեղված "Կառուցիր Հայաստանը նորովի" տեսանյութին։
Մասնավորապես, ըստ հաղորդագրության, Մեղրիում կառուցվելու է նոր մեծ զզբոսայգի' 4 178 քմ մակերեսով: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 39.9 մլն դրամ, որից 21.9 մլն դրամը բաժին է ընկնում համայնքներին, և 17.9 մլն դրամ ' պետական ֆինանսավորում:
Բացի այդ, վերանորոգվում է Մեղրիի միակ մանկապարտեզը։ Այդ նպատակով հատկացվել է 336.8 մլն դրամ, որից 117.9 մլն դրամը բաժին է ընկնում "Իմ քայլը" բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմանը, եւ
218.9 մլն դրամ ՝ պետությանը։ Միաժամանակ, Հայաստանում Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ մանկապարտեզում կտեղադրվի արևային էներգիայի ջեռուցման համակարգ։ Այս մանկապարտեզում վերջին անգամ մասնակի վերանորոգում է իրականացվել 1988 թվականին։
Մեղրիում նաև կիրականացվեն 10 կմ երկարությամբ Քաջարան-Մեղրի ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներ, որտեղ վերջին անգամ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել դեռևս 1990-ականների վերջին: Պայմանագրային գինը կազմել է 1.1 մլրդ դրամ։ Նախատեսվում է, որ աշխատանքները կավարտվեն 2020 թվականին։
Ըստ աղբյուրի, 81.1 մլն դրամ (48.6 մլն դրամ 'պետական ֆինանսավորում, 32.4 մլն դրամ' համայնքներ) ուղղորդվել է մաքսակետին կից ավտոկայանատեղիների բարեկարգմանը, ինչպես նաև Մ2 մայրուղուն հարող տարածքում կառուցվել է գյուղմթերքի իրացման շուկա:
Հաղորդվում է նաև, որ 100 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգման համար կառուցվում է 4 և վերաանորոգվում է 1 ջրավազան: Ծրագրի արժեքը կազմել է 68.5 մլն դրամ, որից պետության մասնաբաժինը' 47.9 մլն դրամ, իսկ համայնքների մասնաբաժինը' 20.5 մլն դրամ: