Երեքշաբթի, 7 Հուլիսի 2020 14:21
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում փայլաթիթեղի արտադրությունը շարունակում է աճել

Հայաստանում փայլաթիթեղի արտադրությունը շարունակում է աճել

Արմինֆո. Հայաստանում 2020 թվականի հունվար-մայիս ամիսներին ալյումինե փայլաթիթեղի արտադրությունը տարեկան կտրվածքով աճել է 10,9 տոկոսով (նախորդ տարվա 3,6 տոկոս անկման դեմ) ՝ կազմելով ընդհանուր առմամբ 14 518 տոննա: Այս մասին են վկայում ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները։

 

Ընդ որում, մայիսին ալյումինե փայլաթիթեղի արտադրությունը աճել է 1,1 տոկոսով (ապրիլյան 6,8 տոկոսով անկումից հետո) ՝ ապահովելով 2 832 տոննա ծավալ։

 

Հիշեցնենք, որ Հայաստանում 2019 թվականին ալյումինե փայլաթիթեղի արտադրությունն ավելացել է 7,7 տոկոսով ՝ մինչեւ 30 547 տոննա՝ 2018 թվականի 14,5 տոկոսի անկման դիմաց։ Հատկանշական է, որ 30 հազար սահմանագծի  գերազանցումը գրանցվել է երկրորդ անգամ, իսկ առաջին անգամ դա նկատվել է 2017 թվականի արդյունքներով ՝  33 724 տոննա ծավալով։