Արմինֆո. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը փորձագետների հետ համատեղ Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից հետագա հաստատման համար նախապատրաստել է ճանապարհային քարտեզի նախագիծը, որը նախատեսում է մի շարք միջոցներ օրգանական գյուղատնտեսական արտադրանքի միասնական շուկայի ձեւավորման ուղղությամբ: Այդ մասին հաղորդել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Արտակ Քամալյանը՝ Մինսկում Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Ալեքսանդր Սուբբոտինի և Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար Իվան Կրուպկոյի հետ հանդիպման ժամանակ:
Նա նշել է, որ այդ փաստաթղթի ընդունումը թույլ կտա ապահովել օրգանական արտադրանքի անարգել շրջանառությունն ու արտահանման ակտիվ քաղաքականության համատեղ իրականացումը միությունում:
Ինչպես հաղորդում է ԵՏՀ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև ագրոարդյունաբերական ոլորտում եվրասիական ինտեգրման հետագա զարգացման համար էական նշանակություն ունեցող, ինչպես նաև համավարակի պայմաններում Եվրասիական տնտեսական միության շուկայի կայուն հագեցվածության հարցերը:
ԵՏՀ նախարարն առաջարկել է մշակել համալիր փաստաթուղթ, որի իրականացումը կնպաստի միության ագրոարդյունաբերական համալիրի և ագրարային շուկայի կայուն զարգացմանը, ներքին և արտաքին շուկաներում ԵԱՏՄ-ում արտադրվող արտադրանքի մրցունակության բարձրացմանը, գյուղատնտեսական արտադրանքի և պարենի փոխադարձ առևտրի զարգացմանը: "Միության շրջանակներում կարևոր է մշակել անդամ պետությունների արդյունավետ փոխգործակցության, առաջացող մարտահրավերներին արագ արձագանքելու և ագրոպարենային շուկայի, այդ թվում ՝ արտակարգ բնույթի սպառնալիքներին հակազդելու միջոցներ ՝ գյուղատնտեսական և պարենային ապրանքների դեֆիցիտ թույլ չտալու համար, ինչպես նաև միության շուկայում նոր առևտրային արգելքների և սահմանափակումների ի հայտ գալու դեպքում",-նշել է
Արտակ Քամալյանը:
Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղմթերքի պահեստային վկայագրերի թողարկման (տրամադրման) կանոնների մասին համաձայնագրի ընդունման ընթացակարգերի արագացման, շրջանառության և մարման, ինչպես նաև պահեստային վկայագրերի հաշվառման էլեկտրոնային համակարգերի ներդրման ժամկետների վերաբերյալ կողմերի դիրքորոշումների մերձեցման հնարավորություններին: Այս համատեքստում Արտակ Քամալյանը կարևորել է անդամ պետություններում ոչ փաստաթղթային ձևով տրված գյուղմթերքի պահեստային վկայականների փոխադարձ ճանաչման ապահովումը ՝ որպես ներդրումների ներգրավման և գյուղատնտեսական արտադրանքի երաշխավորված իրացման գործիք: