Արմինֆո. COVID-2019-ի պայմաններում բեռնափոխադրումների ծավալը Հայաստանում շարունակում է աճել՝ ուղևորափոխադրումների անկման ֆոնին։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2020թ. հունվար-մայիս ամիսներին բեռնափոխադրումները Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 5,3% - ով՝ հասնելով 5 117,1 հազար տոննայի։ Դրանցից 2973.7 հազար տոննա (ընդհանուր ծավալի 58,3%) բաժին է ընկնում ավտոմոբիլային փոխադրումներին՝ տարեկան 0,3% չնչին աճով:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ երկաթուղային բեռնափոխադրումները հաշվետու ժամանակահատվածում ավելացել են 14 տոկոսով՝ մինչեւ 1 312 հազար տոննա: Մինչդեռ, օդային փոխադրումները կրճատվել են 19,7 տոկոսով՝ մինչեւ 5,7 հազար տոննա։ Մայր խողովակաշարով մատակարարվել է 815.5 հազար տոննա բնական գազ, ինչը 12.1 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Բեռնաշրջանառությունը աճել է 6,9 տոկոսով՝ մինչեւ 1 930,2 մլն տոննա-կմ։
Ընդ որում, հակառակ պատկեր է դիտվում ուղևորափոխադրումների գծով։ Հաշվետու ժամանակահատվածում ուղեւորափոխադրումները կրճատվել են 49,2 տոկոսով՝ մինչև 39 870.4 հազար մարդ՝ նախորդ տարվա 4,6% աճի դիմաց: Մասնավորապես, ավտոմոբիլային փոխադրումները կրճատվել են 49,8 տոկոսով՝ մինչեւ 33743.4 հազար մարդ, երկաթուղային փոխխադրումները՝ 18,1 տոոկոսով, մինչեւ 116,5 հազար մարդ, օդային ուղեւորափոխադրումները կրճատվել են 51,4 տոկոսով, մինչեւ 613,6 հազար մարդ: Էլեկտրատրանսպորտով ուղևորափոխադրումները հաշվետու ժամանակաշրջանում կրճատվել են 45.8%-ով՝ մինչև 5396.9 հազար մարդ: Ուղևորաշրջանառությունը կրճատվել է 48.9%-ով մինչև 516.1 մլն ուղևոր-կմ:
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով մարտի 16-ից սահմանվել է արտակարգ դրություն, որը պետք է տեւի մինչեւ հուլիսի 13-ը, սակայն բարձր է եւս մեկ ամսով երկարաձգելու հավանականությունը: Արտակարգ դրության ժամանակ բեռնափոխադրումներն իրականացվում են նորմալ ռեժիմով, սակայն դեռեւս չեն վերականգնվել միջազգային օդային, երկաթուղային եւ ավտոբուսային հաղորդակցությունները, ինչն ուղղակիորեն ազդում է զբոսաշրջային արդյունաբերության եւ դրա հետ կապված հատվածների վրա: Իսկ կորոնավիրուսային իրավիճակի չափազանց բարձր անորոշությունն էլ ավելի է խորացնում սպասումները բացասական սցենարի ուղղությամբ։