Չորեքշաբթի, 8 Հուլիսի 2020 17:18
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում կվերացվեն դատարանների որոշումներով  տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանված սահմանափակումները

Հայաստանում կվերացվեն դատարանների որոշումներով  տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանված սահմանափակումները

Արմինֆո. Հայաստանում կվերացվեն դատարանների որոշումներով տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանված սահմանափակումները։ Խորհրդարանը հուլիսի 8-ի արտահերթ նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել Վարչական դատավարության մասին օրենսգրքում կատարված փոփոխություններին:

 

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի ասելով,  խոսքը չարաշահումների համար բոլոր հնարավոր սողանցքները բացառելու մասին է։ Բանն այն է, որ ներկայում շինարարության ոլորտում ի հայտ են եկել վարչական ակտերի կիրառման հետ կապված խնդիրներ, որոնց հիման վրա դադարեցվել են տնտեսվարողների աշխատանքները շուրջ 60 նախագծերով' 450 մլն դոլար ընդհանուր գումարով, 125 հազար քմ տարածքում: Կասեցումը պայմանավորված է դատարանների որոշումներով' երրորդ անձանց հայցերի հիման վրա: Այժմ առաջարկվում է նույնիսկ վարչական ակտի առկայության դեպքում շարունակել աշխատանքները՝ մինչև դատարանի վերջնական վճիռը: Տնտեսավարող սուբյեկտները շինարարության գործընթացը բողոքարկելու իրավունք կստանան միայն երկու դեպքում' վնասի առկայության եւ իրենց իրավունքների պաշտպանության անհնարինության հիմնավորումները: Փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո, ինչպես սպասվում է, շինարարական աշխատանքները կվերսկսվեն, ինչը հնարավորություն կտա զգալի ներդրումներ ներգրավել եւ լրացուցիչ աշխատատեղեր ստեղծել: