Արմինֆո. Հայաստանում արժեթղթերի ձեռքբերման գործարքային կորուստները կնվազեն։ Ազգային ժողովը հուլիսի 8-ի արտահերթ նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ փոփոխություններ է կատարել "Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին" օրենքում:
Նախաձեռնության հեղինակ, ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանի խոսքով՝ ներկայում արտարժույթով առաջադրված արժեթղթեր, մասնավորապես, պարտատոմսեր ձեռք բերելիս (պետական եւ կորպորատիվ), ներդրողները հնարավորություն չունեն ստանալու շահաբաժիններ արտարժույթով տոկոսային վճարումներից: Մինչդեռ, բանկերի ավանդատուները նման հնարավորություն ունեն, ինչն արդարացի չէ արժեթղթերում ներդնողների նկատմամբ: Այժմ առաջարկվում է ամրագրել այն դրույթը, որը նրանց իրավունք է տալիս շահաբաժին ստանալ արտարժույթով։ Արտակ Մանուկյանն ընդգծել է, որ բանկային ավանդները պասիվ եկամուտ ստանալու ձև են, ինչը չես ասի արժեթղթերի մասին, որոնցում ներդրումները լավ հնարավորություն են շահույթ ստանալու գործարքների համար: Անարդարության բացառումը թույլ կտա ներդրողների համար կրճատել գործարքի ծախսերը։
Իր հերթին՝ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշել է, որ ի սկզբանե նախատեսվում էր, որ արժեթղթերից շահաբաժիններ պետք է վճարվեն ազգային արժույթով՝ դրամով,
սակայն այն բանից հետո, երբ այդ հարցը լուծվեց ֆիզիկական անձանց բանկային ավանդների համար, անարդարություն էր առաջացել այլ ֆինանսական գործիքների առնչությամբ: Եվ եթե ավանդներն ու վարկերը հստակ ֆինանսական գործիքներ են, ապա այնպիսի գործիքներ, ինչպիսիք են կորպորատիվ պարտատոմսերը, շուկայական են, եւ արդար է, եթե դոլարային ներդրումների դիմաց հաշվարկները շահաբաժիններ ստանալիս նույնպես կատարվել են դոլարով։ Այդուհանդերձ, ԿԲ փոխնախագահը կրկին կարևորել է երկրի տնտեսության ապադոլարիզացման գործընթացը։ Այդ պատճառով պետք է զգուշորեն վերաբերվել այն գործողություններին, որոնք կարող են թուլացնել կարգավորչի ջանքերը երկրի տնտեսության ապադոլարիզացման ուղղությամբ։ Որքան ավելի շուկան կողմնորոշվի դեպի ազգային արժույթ, այնքան քիչ կախվածություն կլինի արտաքին ցնցումներից, ընդգծել է Երիցյանը։
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |