Հինգշաբթի, 9 Հուլիսի 2020 11:53
Մարիաննա Մկրտչյան

Fly Armenia Airways-ը դուրս է գալիս Հայաստանի շուկա

Fly Armenia Airways-ը դուրս է գալիս Հայաստանի շուկա

Արմինֆո.Fly Armenia Airways ավիաընկերությունը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից Ավիափոխադրողի վկայական ստանալուց հետո տեղեկացնում է  հայաստանյան շուկա մուտք գործելու մասին` հայ հասարակության և գործարար համայնքի համար նոր շահավետ առաջարկներով:

Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն, ղեկավար կազմը բաղկացած է հայ ավիացիոն փորձագետներից և Lufthansa ավիաընկերությունում աշխատած փորձառու մասնագետներից:

 

<Մեր սպասարկումը ներառում է անվճար սնունդ, անվճար ուղեբեռ և մինչև երկու տարեկան երեխաների անվճար փոխադրումներ, ինչպես նաև բազմաթիվ այլ անվճար ծառայություններ, որոնք մինչ այժմ հայտնի չէին հայ ճանապարհորդներին։

 

Մեր ուղևորատար օդանավատորմը, որը բաղկացած է Boeing 737 ինքնաթիռներից, կընդլայնվի, քանի որ մոտ ապագայում պլանավորված ուղղությունների քանակը (ներկա պահին՝ Ռուսաստան, Եվրոպա և Մերձավոր Արևելք) կավելանա՝ հաշվի առնելով  դեպի Լոս Անջելես, Պեկին և Շանհայ իրականացվելիք չվերթերը: Մեր նպատակն է՝ ավելացնել ուղեւորների թիվը եւ բեռնափոխադրումների ծավալը դեպի Հայաստան եւ Հայաստանից դուրս>,- տեղեկացնում է ավիաընկերությունը։

 

Միաժամանակ նշվում է, որ Fly Armenia Airways-ն իր բեռնափոխադրումների համար կշահագործի Airbus A 300F և Boeing B-747F բեռնատար օդանավերը: Երեւանի օդանավակայանը կծառայի որպես տարանցիկ կենտրոն՝ իր բարենպաստ աշխարհագրական դիրքի շնորհիվ։