Արմինֆո.Հայաստանի մարզերում բազմաբնակարան շենքի բնակարանների միջին շուկայական արժեքը 2020թ. մայիսին աճել է տարեկան 4,8% - ով եւ մեկ ամսում նվազել է 0,7% - ով ' կազմելով 99 հազար դրամ/1քմ: Այդ մասին են վկայում ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալները:
Ըստ կադաստրային տվյալների՝ մարզերում բնակարանների ամենաբարձր գներն, ավանդաբար, պահպանվում են Ծաղկաձորում՝ 284.8 հազ. դրամ /1քմ՝ միջին հաշվով ՝ տարեկան 1,7% աճով (ամսվա անփոփոխ դինամիկայի դեպքում): Այնուհետև հաջորդում է Աբովյան քաղաքը, որտեղ բնակարանների գինն արձանագրվել է 185.1 հազ.դրամ/1քմ, տարեկան 9.8% աճով՝ ամսական 0.5% անկման դեպքում: Առաջատարների եռյակը եզրափակում է Վաղարշապատ քաղաքը՝ 156 հազար դրամ արժողությամբ, տարեկան 12,9 տոկոս աճով, ամսական 1,3 տոկոս անկումով։
Առավել ցածր գներ են արձանագրվել Թումանյան քաղաքում (Լոռու մարզ)՝ 24 հազար դրամ/1 քմ (առանց տարեկան և ամսական փոփոխությունների), որին հաջորդում են Ախթալան (Լոռու մարզ)՝ 37 հազար դրամ/1քմ (տարեկան և ամսական 6,3 տոկոս անկումով) և Ճամբարակը (Գեղարքունիքի մարզ)՝ 45 հազար դրամ/1քմ (տարեկան աճը՝ 3,4 տոկոս, ամսվա ընթացքում՝ անփոփոխ):
Ըստ պետական կոմիտեի տվյալների ՝ 2020 թվականի մայիսին Հայաստանում բազմաբնակարան շենքերում բնակարանների առքուվաճառքի 578 գործարք է իրականացվել, ինչը տարեկան վաղեմության ցուցանիշից քիչ է 56,6 տոկոսով՝ 79,5 տոկոսով ամսական աճի դեպքում: Մարզերում գործարքներին բաժին է ընկել 234-ը կամ 44,5% (տարեկան 47,3% անկումով, բայց ամսվա կտրվածքով աճը կազմել է 73,3%) ։ Ընդ որում, առուվաճառքի գործարքների ամենամեծ քանակն արձանագրվել է Կոտայքի մարզում (20,5%), իսկ ամենացածրը ՝ Վայոց Ձորում (1,3%)։
Իսկ բազմաբնակարան շենքերում բնակարանների վարձակալության գործարքներ մայիսին իրականացվել են 182-ը, ինչը տարեկան վաղեմության ցուցանիշից պակաս է 2,2 տոկոսով՝ ամսական 4 անգամ աճի դեպքում։ Մարզերում բնակարանների վարձակալության գործարքները մի քանի անգամ ավելացել են ՝ մեկ տարվա ընթացքում 2,8 անգամ, մեկ ամսվա ընթացքում՝ 4,7 անգամ։
Նշենք, որ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն փոխել է հաշվետվության ձևաչափը՝ սկսած 2018թ. առաջին եռամսյակի արդյունքներով տրված տվյալներից, որտեղ մասնավոր տների գների վերաբերյալ տեղեկատվություն չկա: