Ուրբաթ, 10 Հուլիսի 2020 17:54
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում գործարկվել է երկրի հարավում երեք խոշոր բնակավայրերի գազաֆիկացման լայնածավալ ծրագիր

Հայաստանում գործարկվել է երկրի հարավում երեք խոշոր բնակավայրերի գազաֆիկացման լայնածավալ ծրագիր

Արմինֆո. ՏԿԵ նախարարության` Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը Սյունիքի մարզում այսօր մեկնարկում է երեք խոշոր բնակավայրերի մի շարք թաղամասերի գազաֆիկացման լայնածավալ ծրագիր:

 

ՀՏԶՀ-ի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ՀՀ կառավարության հատկացրած միջոցներով նախատեսվում է կապույտ վառելիքը հասցնել Մեղրի միավորված համայնքի, ինչպես նաև Լեհվազ և Ագարակ բնակավայրերի այն հատվածներ, որոնք գազաֆիկացված չեն:

 

«Մեղրի քաղաքում կառավարության ներդրումը կազմում է շուրջ 72.5 միլիոն դրամ, Լեհվազ բնակավայրում` շուրջ 56 միլիոն դրամ և Ագարակ բնակավայրում` 128.9 միլիոն դրամ: Ընդհանուր ներդրումը կազմում է շուրջ 260 միլիոն դրամ: Այսպիսով` ծրագրի հաջող ավարտից հետո բնական գազով կապահովվի շուրջ 500 տնտեսություն, ևս 1500 տնտեսության համար էլ գազաֆիկացման գործընթացն ավելի կհեշտանա: Ծրագիրը կավարտվի 2021 թվականին», - ասվում է հաղորդագրությունում: