Արմինֆո. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) շենքի մոտ բողոքի ակցիա է ընթանում։ Beeline հեռահաղորդակցային ընկերության 100-ից ավելի աշխատակիցներ դեմ են հանդես գալիս Եսայան եղբայրների նորաստեղծ «Թիմ» հեռահաղորդակցության ընկերության կողմից "ՎԵՈՆ Արմենիա" ընկերության բաժնետոմսերի ձեռք բերման գործարքին ՀԾԿՀ-ի հավանությանը:
Ավելի վաղ ընկերության ավելի քան 300 աշխատակիցներ նամակով դիմել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով թույլ չտալ տվյալ գործարքի կատարումը: Աշխատակիցները մտավախություն են հայտնել, որ Ucom-ի նախկին մենեջմենթի կաղմից բաժնետոմսերի ձեռք բերումից հետո կմնան առանց աշխատանքի կամ նոր ընկերությունում կզբաղեցնեն իրենց որակավորմանը չհամապատասխանող պաշտոններ: Ընդ որում, «Թիմ» նոր հեռահաղորդակցային ընկերության հիմնադիրներից Հայկ Եսայանը, ով Ucom-ի նախկին տնօրենն է, աշխատակիցների անհանգստություններն անհիմն է համարել, քանի որ նոր ղեկավարությունը չի պատրաստվում զանգվածային պաշտոնանկությունների դիմել առնվազն առաջիկա 6 ամիսների ընթացքում: "Մեզ անհրաժեշտ է նրանց ներուժը", - ասել է Եսայանը: Նա նշել է, որ հեռահաղորդակցության ոլորտում վերջին 10 տարիների աշխատանքի հիմնական խնդիրը մարդկային ռեսուրսների ներգրավումն էր։ "Այսօր մենք հնարավորություն ունենք ներգրավել այդ ռեսուրսը, որի շնորհիվ մենք ցանկանում ենք ձեւավորել զարգացման նոր ուղղություն եւ բարձրացնել ծառայությունների որակը", - ընդգծել է «Թիմ»-ի ղեկավարը: Այդ առնչությամբ նա նշել է, որ հանրապետությունում կստեղծվի ավելի շատ աշխատատեղ, քան եղել է մինչ օրս։
Եսայանը, միեւնույն ժամանակ, վրդովմունք է հայտնել աշխատակիցների դժգոհության կապակցությամբ, կարծիք հայտնելով, որ վերջիններիս նման քայլի են դրդել ինչ-որ ուժեր։ Լրագրողների այն հարցին, թե ում նկատի ունի, Ucom-ի նախկին տնօրենը հրաժարվել է անուններ նշել, սակայն նկատել է, որ իր տեղեկություններով, որոշ մարդիկ հրահրում են նման գործողություններ: Միաժամանակ, նա նշել է, որ դե յուրե ընկերության ղեկավար դառնալուց հետո պարտադիր հանդիպում կանցկացնի այդ աշխատակիցների հետ եւ կքննարկի նրանց մտահոգող բոլոր հարցերը:
Գործարքի արժեքը Եսայանը հրաժարվել է հրապարակել, նշելով, որ այդ տեղեկատվությունը գաղտնի է ։ Beeline-ում չեն մեկնաբանել բողոքի ակցիայի հետ կապված իրավիճակը, քանի որ այս նախաձեռնությունը ընկերության աշխատակիցների կամարտահայտությունն է եւ բացառիկ իրավունքը: