
Արմինֆո."Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ-ն հաղորդում Է, որ ստեղծված վթարային իրավիճակի պատճառով հուլիսի 13-ին վնասվել են վերգետնյա գազատար խողովակները, ինչի հետևանքով դադարեցվել է գազի մատակարարումը Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար բնակավայրեր եւ, մասնակի, Չինարի գյուղ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ մամուլի ծառայությունից, վթարային իրավիճակի վերացումից հետո նշված գյուղերի սպառողների համար գազամատակարարումը կվերականգնվի:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդել էր Ադրբեջանի զինված ուժերի կողմից Այգեպար և Չինարի սահմանամերձ բնակավայրերի հրետակոծման և բնակելի շինությունների վնասման մասին: