Չորեքշաբթի, 15 Հուլիսի 2020 18:07

IFC-ը, EBRD-ը եւ ԵՄ-ն Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Մասրիկ»  առաջին արևային  էներգակայանի ստեղծմանն աջակցության շուրջ համաձայնագիր  են ստորագրել

IFC-ը, EBRD-ը եւ ԵՄ-ն Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Մասրիկ»  առաջին արևային  էներգակայանի ստեղծմանն աջակցության շուրջ համաձայնագիր  են ստորագրել

Արմինֆո. Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) և Եվրոպական Միությունը (ԵՄ) այսօր հայտարարել են Հայաստանում արդյունաբերական մասշտաբի առաջին արևային էներգակայանի ստեղծմանն իրենց աջակցության մասին, որը առաջինն է նաև Կովկասի համար։

 

Ինչպես ասվում է  IFC-ից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում, 55 մեգավատ պիկային հզորությամբ կայանը, որը գտնվում է Գեղարքունիքի մարզի Մասրիկ համայնքում, կմեծացնի Հայաստանի վերականգնվող էներգիայի առաջարկը և կօգնի երկրին նվազեցնել կախվածությունը ներմուծվող էներգակիրներից։

 

Կայանը կառուցում է Fotowatio Renewable Ventures (FRV) –ը, որը արդյունաբերական մասշտաբի վերականգնվող էներգիայի ծրագրերի ոլորտի գլոբալ առաջատար Abul Latif Jameel Energy-ի մասնաճյուղ է։ Կազմակերպությունը 35․4 միլիոն դոլար փոխառության փաթեթ է ստանալու, որից 17․1 միլիոն դոլարը լինելու է երկարաժամկետ ֆինանսավորում IFC-ի և EBRD-ի մեկական վարկերի միջոցով։ Ծրագիրը նաև 3 միլիոն եվրոյի ներդրումային դրամաշնորհ է ստանալու Եվրոպական Միությունից, որը մոբիլիզացվելու է EBRD-ի կողմից։ IFC-ի ֆինանսավորման փաթեթը ներառում է 8․9 միլիոն դոլար վարկ IFC-ի սեփական հաշվից և 8․9 միլիոն դոլար` Ֆինլանդիայի և IFC-ի Կլիմայի ծրագրի մասով համատեղ ֆինանսավորումից։ Ամերիաբանկը տրամադրելու է ֆինանսավորում հարկերի վճարման հավելյալ կարիքների համար։

Մասրիկի արևային կայանը, ըստ նախատեսվածի, արտադրելու է տարեկան ավելի քան 128 գիգավատ/ժամ էլեկտրականություն՝ մեկ կիլովատ ժամի դիմաց 4․19 ȼ մրցակցային սակագնով։ Էլեկտրականությունը էներգիայի գնման համաձայնագրի շրջանակներում իրացվելու է Հայաստանի էլեկտրական ցանցերին, որը էլեկտրաէներգիայի բաշխիչ կոմունալ ընկերություն է։ Ծրագիրը կհեռացնի տարեկան 40․000 տոննա ածխաթթու գազի արտանետումը։ Ներկա պահին Հայաստանի էլեկտրական էներգիայի արտադրության մոտ 70 տոկոսը կախված է ներմուծվող էներգակիրներից։ Քանի որ էլեկտրականության պահանջարկը երկրում աճում է, ակնկալվում է, որ վերականգնվող էներգետիկ ռեսուրսները կապահովեն կայուն և էժան այլընտրանքային աղբյուր, և նախատեսված է, որ Մասրիկի կայանը օրինակ է ծառայելու Կովկասի մյուս երկրների համար։

 

«Հայաստանը մեծ ներուժ ունի վերականգնվող էներգետիկայի զարգացման և, հատկապես, արևային էներգետիկայի զարգացման բնագավառում, և երկիրը ռազմավարական կարևորություն ունի FRV-ի համար», նշում է FRV-ի Միջին Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն Միկել դե Իրալան։ «Կովկասի տարածաշրջանում մեր առաջին արևային կայանի ֆինանսավորման գործարքի ամփոփումը կարևոր փուլ է FRV-ի համար, քանի որ այն մեզ թույլ է տալիս ընդլայնել մեր ծածկույթը և պահպանել աշխարհում մեր առաջատարի դիրքը արդյունաբերական մասշտաբի արևային էներգետիկայի ոլորտում։ Այս ծրագրի հետ կապված՝ մենք չափազանց հպարտ ենք նպաստելու երկրի տնտեսության կայուն զարգացմանը՝ տեղերում ապահովելով բարեկեցություն և աշխատատեղեր և այս կերպ օգնելով կառուցել ավելի կայուն ապագա»։

EBRD-ի Եվրասիայի էներգետիկայի տնօրինության, Կայուն ենթակառուցվածքի խմբի ղեկավար Այդա Սիտդիկովան նշել է․«EBRD-ն շատ ուրախ է աջակցելու այս պատմական ծրագրին, որը Հայաստանի էլեկտրաէներգետիկական ոլորտի քաղաքականության դաշտում 1993 թվականից ի վեր մեր ակտիվ ներգրավվածության և ներդրումների արդյունք է։ EBRD-ի կողմից էլեկտրականության ցանցերի, մասնավորի կողմից էներգիայի արտադրության և մասնավորեցման գործընթացի ֆինանսավորումից հետո մենք ուրախ են ֆինանսավորելու արդյունաբերական նշանակության այս առաջին արևային արտադրության կայանը, միևնույն ժամանակ մենք աշխատում են իշխանությունների հետ հողմային և արևային էներգիայի ոլորտում հետագա հրապարակային վաճառքների ուղղությամբ։ Մենք շատ շնորհակալ ենք մեր գործընկեր Եվրոպական Միությանը՝ այս նշանակալի ծրագիրը մեզ հետ համաֆինանսավորելու համար»։

 

«Մասրիկի արևային էներգիայի արտադրության ծրագիրը հիմնարար դերակատարում է ունենալու Հայաստանում էներգետիկայի  և կլիմայի բնագավառների նպատակների իրագործման հարցում՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և Կայուն զարգացման նպատակներին համահունչ։ Այն նաև կարող է մի շարք նոր աշխատատեղեր ապահովել, ստեղծել նոր արդյունաբերական հնարավորություններ տարածաշրջանում և նպաստել տնտեսական աճին` այժմ, երբ ԵՄ-ն խթանում է Եվրոպայի նոր Կանաչ գործարքը», ասել է ԵՄ դեսպան, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։

 

IFC-ի Ենթակառուցվածքների և բնական պաշարների վարչության տարածաշրջանային ավագ տնօրեն Շերիլ Էդլեսոն Հանվեյը նշել է, «Էներգետիկ անվտանգությունը վճռորոշ է բիզնեսի համար, այդ իսկ պատճառով Հայաստանի վերականգնվող էներգետիկայի պլաններին օգնելը IFC-ի առաքելության կարևոր մաս է։ Մասրիկի արևային կայանի ծրագիրը լրացուցիչ նշաձող է տարիների ընթացքում IFC-ի կողմից Հայաստանի ջանքերին տրամադրվող աջակցության ծրագրերում՝ էներգիայի արտադրության ոլորտում մասնավոր հատվածին ներգրավելու նպատակով։ Սա առաջին քայլն է արևային էներգիայի արտադրության Հայաստանի հավակնոտ ծրագրերի իրականացման գործընթացում և օրինակ է ծառայելու, որին առաջիկա տարիներին բազմաթիվ այլ ծրագրեր կհաջորդեն»։

 

Ծրագիրը, որը նախատեսում է 55 ՄՎտ պիկային հզորությամբ էլեկտրակայանի և 9 կիլոմետր երկարությամբ էլեկտրահաղորդման գծի նախագծում, կառուցում և շահագործում, մրցութային հիմունքով իրականացված առաջին արևային ֆոտովոլտային ծրագիրն է Հայաստանում։ Համաշխարհային բանկը կառավարությանն օգնել է ծրագիրը նախապատրաստելու հարցում և տրամադրել է տեխնիկական խորհրդատվական աջակցություն։ Մրցութային գործընթացը, որին աջակցել է Վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագիրն ու Համաշխարհային բանկը, խիստ մրցակցային է եղել։

 

Մասրիկի ծրագիրը Համաշխարհային բանկի և Հայաստանի 15-ամյա համագործակցության արդյունք է, որի շրջանակներում աջակցություն է տրամադրվել լայնամասշտաբ բարեփոխումների՝ սպառողներին ավելի մաքուր և արդյունավետ էներգամատակարարում ապահովելու նպատակով։ IFC-ն, EBRD-ն և ԵՄ-ն օժանդակել է Հայաստանի էլեկտրաէներգետիկական ոլորտին՝ մասնավոր ներդրումներ գրավելու, համաշխարհային փորձը բերելու և նորագույն տեխնոլոգիաներին աջակցելու միջոցով։ Վերականգնվող էներգետիկ հզորությունների ավելացումը EBRD-ի և IFC-ի ռազմավարություններում ամրագրված կարևոր նպատակ է Հայաստանի մասով։

 

Համաշխարհային բանկի խմբի անդամ և Համաշխարհային բանկի քույր կազմակերպություն IFC-ն զարգացման ամենախոշոր հաստատությունն է, որի ուշադրությունն ուղվված է զարգացող շուկաների մասնավոր հատվածին: Աշխատելով աշխարհի ավելի քան 100 երկրներում՝ մենք օգտագործում ենք մեր կապիտալը, գիտելիքներն ու ազդեցությունը զարգացող երկրներում շուկաներ և հնարավորություններ ստեղծելու համար: 2019 ֆինանսական տարում մենք զարգացող երկրների մասնավոր ընկերություններին և ֆինանսական հաստատություններին տրամադրել ենք ավելի քան 19 միլիարդ դոլար՝ լծակավորելով ծակրահեղ աղքատությունը վերացնելու և համատեղ բարգավաճում ապահովելու մասնավոր հատվածի ներուժը: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք  www.ifc.org կայքէջը:

 

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ/EBRD) բազմակողմ բանկ է, որը խթանում է մասնավոր հատվածի զարգացումն ու ձեռնարկատիրական նախաձեռնությունը երեք մայրցամաքների 38 տնտեսություններում։ Բանկը պատկանում է 69 երկրի, ինչպես նաև ԵՄ-ին և Եվրոպական ներդրումային բանկին։ EBRD-ի ներդրումներն ուղղված են տարածաշրջանների տնտեսությունները մրցակցային, ներառական, լավ կառավարվող, կանաչ, դիմակայուն և ինտեգրված դարձնելուն։ Հետևեք մեզ ինտերնետում, Facebook-ում, LinkedIn-ում, Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում։

 

FRV-ն վերականգնվող էներգետիկայի ոլորտի գլոբալ առաջատար է, որը գործունեություն է ծավալում Ավստրալիայում, Ասիայում, Միջին Արևելքում, Աֆրիկայում, Եվրոպայում և Լատինական Ամերիակում։ Գործի դնելով այս ոլորտի իր ապացուցված փորձն ու փորձագիտությունը՝ FRV-ն ձևավորել է բիզնես մոդելներ, որտեղ մեկտեղված է մաքուր էներգիայի արտադրության ակտիվների դիվերսիֆիկացված պորտֆելը առանցքային շուկաներում՝ փորձելով հասնել երկարաժամկետ գործառնական և ֆինանսական օպտիմալացման, ուշադրության կենտրոնում պահելով էլեկտրաէներգետիկական համակարգի փոխակերպումից բխող սպառողների կարիքները։ Այդ նպատակով հաջորդ չորս տարիների ընթացքում կազմակերպությունը նախատեսում է 2 միլիարդ դոլար ներդնել հիմնական միջոցներում՝ նպատակադրելով ընդհանուր տեղակայված հզորությունը 2019 թ․ 0․9 գիգավատից հասցնել 3․5 գիգավատի՝ 2024 թվականին։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելել  www.frv.com։

 

 

Եվրոպական Միության անդամ պետությունները որոշել են միավորել իրենց գիտելիքները, ռեսուրսներն ու ճակատագրերը։ Միասին նրանք կառուցել են կայունության, ժողովրդավարության և կայուն զարգացման գոտի՝ միաժամանակ պահպանելով մշակութային բազմազանությունը, հանդուրժողականությունը և անհատի ազատությունները։ Եվրոպական Միությունը պատրաստ է կիսվել իր ձեռքբերումներով և արժեքներով՝ իր սահմաններից դուրս երկրների և մարդկանց հետ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Իդրամը՝ Tech Week 2025-ի մասնակիցԻդրամը՝ Tech Week 2025-ի մասնակից
Ucom-ի բաժանորդներն ավելի հաճախ են նախընտրում օգտվել ինտերնետից ռոումինգումUcom-ի բաժանորդներն ավելի հաճախ են նախընտրում օգտվել ինտերնետից ռոումինգում
Արդշինբանկը՝ Հայաստանի տնտեսության շարժիչ ուժԱրդշինբանկը՝ Հայաստանի տնտեսության շարժիչ ուժ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում ներկայացվել են ապրանքի գնի նշման նոր կանոններըՄրցակցության պաշտպանության հանձնաժողովում ներկայացվել են ապրանքի գնի նշման նոր կանոնները
ՉԺՀ դեսպան. Հայաստանը չինական շուկայում ներկայացվածությունը մեծացնելու ներուժ ունիՉԺՀ դեսպան. Հայաստանը չինական շուկայում ներկայացվածությունը մեծացնելու ներուժ ունի
Ռուս գործընկերները մտահոգություն են հայտնում Հայաստանից ծաղիկների մատակարարման ծավալների կտրուկ աճի առնչությամբ. ՓաշինյանՌուս գործընկերները մտահոգություն են հայտնում Հայաստանից ծաղիկների մատակարարման ծավալների կտրուկ աճի առնչությամբ. Փաշինյան
Վարչապետ. Մեղրիով երկաթուղու կառուցումը կապված է հսկայական ֆինանսական ռեսուրսների ներդրման անհրաժեշտության հետՎարչապետ. Մեղրիով երկաթուղու կառուցումը կապված է հսկայական ֆինանսական ռեսուրսների ներդրման անհրաժեշտության հետ
Հայաստանն արդեն ազդակներ է ուղարկել հեղինակավոր ընկերություններին՝ ՀԷՑ-ի հարցով փոխգործակցության հնարավորության վերաբերյալ. ՓաշինյանՀայաստանն արդեն ազդակներ է ուղարկել հեղինակավոր ընկերություններին՝ ՀԷՑ-ի հարցով փոխգործակցության հնարավորության վերաբերյալ. Փաշինյան
Ենթակառուցվածք ոչ թե վերահսկման, այլ կառավարման ներքո. Փաշինյանը՝ արտապատվիրակման մոդելի մասին՝ ճանապարհների ապաշրջափակման համատեքստումԵնթակառուցվածք ոչ թե վերահսկման, այլ կառավարման ներքո. Փաշինյանը՝ արտապատվիրակման մոդելի մասին՝ ճանապարհների ապաշրջափակման համատեքստում
Փաշինյան. Պետությունը պետք է իր ձեռքը վերցնի Փաշինյան. Պետությունը պետք է իր ձեռքը վերցնի "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի կառավարումը
Բեռնափոխադրումների բորսա. Հայաստանում ներկրման բեռնափոխադրումների նկատմամբ պահանջարկն աճել է 20% - ով՝ արտահանման բեռնափոխադրումների նկատմամբ 14% նվազման պայմաններումԲեռնափոխադրումների բորսա. Հայաստանում ներկրման բեռնափոխադրումների նկատմամբ պահանջարկն աճել է 20% - ով՝ արտահանման բեռնափոխադրումների նկատմամբ 14% նվազման պայմաններում
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՍԴ դիմում են ներկայացրել՝ վիճարկելով ՀԷՑ-ի ազգայնացման վերաբերյալ օրենքի սահմանադրականության հարցը ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՍԴ դիմում են ներկայացրել՝ վիճարկելով ՀԷՑ-ի ազգայնացման վերաբերյալ օրենքի սահմանադրականության հարցը 
«Հորիզոն» ճամբար․ ԱրարատԲանկի աջակցությամբ՝ դեպի առաջնորդություն և ֆինանսական գրագիտություն«Հորիզոն» ճամբար․ ԱրարատԲանկի աջակցությամբ՝ դեպի առաջնորդություն և ֆինանսական գրագիտություն
Հայաստանն ու Ուրուգվայը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու Ուրուգվայը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Ռուսաստանում հայկական կոնյակին առնչվող իրավիճակը բարելավվել է, բայց խնդիրներ մնում ենՌուսաստանում հայկական կոնյակին առնչվող իրավիճակը բարելավվել է, բայց խնդիրներ մնում են
Ծաղկի ճգնաժամ. Հայաստանն ու ՌԴ-ը քննարկել են մատակարարումների պայմանները, արտադրողները վնասներ են կրումԾաղկի ճգնաժամ. Հայաստանն ու ՌԴ-ը քննարկել են մատակարարումների պայմանները, արտադրողները վնասներ են կրում
Հայաստանում կներդրվի պետական գնումների թվային հարթակՀայաստանում կներդրվի պետական գնումների թվային հարթակ
Սոֆիայում տեղի կունենա հայ-բուլղարական տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի նիստըՍոֆիայում տեղի կունենա հայ-բուլղարական տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի նիստը
Տնտեսագետը՝ ծաղիկ արտադրողների խնդրի մասին. Հայաստանի իշխանությունը մտել է աշխարհաքաղաքական խաղերի մեջ, որոնց հետևանքները կրելու են ՀՀ քաղաքացիներըՏնտեսագետը՝ ծաղիկ արտադրողների խնդրի մասին. Հայաստանի իշխանությունը մտել է աշխարհաքաղաքական խաղերի մեջ, որոնց հետևանքները կրելու են ՀՀ քաղաքացիները
Etihad Airways-ն Աբու Դաբիից դեպի Երևան ավիաչվերթ կգործարկիEtihad Airways-ն Աբու Դաբիից դեպի Երևան ավիաչվերթ կգործարկի
«Գազպրոմ Արմենիա»-ն համալիր աշխատանքներ  է իրականացնում գազափոխադրման համակարգի օբյեկտներում«Գազպրոմ Արմենիա»-ն համալիր աշխատանքներ  է իրականացնում գազափոխադրման համակարգի օբյեկտներում
Գևորգ Պապոյան. Վերջին 4 օրում Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 143 բեռնատարԳևորգ Պապոյան. Վերջին 4 օրում Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 143 բեռնատար
Նախարար. Ռուսաստանի Դաշնություն է մտել հայկական ծիրանով բարձված 1775 բեռնատարՆախարար. Ռուսաստանի Դաշնություն է մտել հայկական ծիրանով բարձված 1775 բեռնատար
Հայաստանը Նիդերլանդների հետ ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու անհրաժեշտություն է տեսնում. ՏԿԵ նախարար
Էկոնոմիկայի նախարար. Հայաստան է մուտք գործել հեղուկ գազով բեռնված 99 բեռնատարԷկոնոմիկայի նախարար. Հայաստան է մուտք գործել հեղուկ գազով բեռնված 99 բեռնատար
«Ռոսսելխոզնադզոր»-ը բանակցություններ կվարի Հայաստանի իրավասու գերատեսչության հետ՝ հայկական ծաղիկների Ռուսաստան մատակարարման խնդրի շուրջ«Ռոսսելխոզնադզոր»-ը բանակցություններ կվարի Հայաստանի իրավասու գերատեսչության հետ՝ հայկական ծաղիկների Ռուսաստան մատակարարման խնդրի շուրջ
Վերջին 9 տարիներին էներգետիկ փոխակերպման մասով Հայաստանի վարկանիշը որևէ փոփոխության չի ենթարկվել. Վերջին 9 տարիներին էներգետիկ փոխակերպման մասով Հայաստանի վարկանիշը որևէ փոփոխության չի ենթարկվել. "Լույս" հիմնադրամ
Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025թ. հուլիսին նվազել է մինչև 73,3%Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025թ. հուլիսին նվազել է մինչև 73,3%
Առաջին կիսամյակում Երևանի քաղաքապետարանի բյուջեի եկամտային մասի կատարողականը կազմել է 88.5 տոկոսԱռաջին կիսամյակում Երևանի քաղաքապետարանի բյուջեի եկամտային մասի կատարողականը կազմել է 88.5 տոկոս
Հայկական ԱԷԿ-ը նախատեսվածից մեկ օր շուտ միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինՀայկական ԱԷԿ-ը նախատեսվածից մեկ օր շուտ միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին
 Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հուլիսի 7-11-ը դոլարային գործարքները նվազել են, իսկ ռուբլով գործարքներն՝ աճել Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հուլիսի 7-11-ը դոլարային գործարքները նվազել են, իսկ ռուբլով գործարքներն՝ աճել
Հայաստանի 7 կազմակերպություն կարող է վերսկսել ծաղիկների մատակարարումը ՌուսաստանՀայաստանի 7 կազմակերպություն կարող է վերսկսել ծաղիկների մատակարարումը Ռուսաստան
Անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներին աջակցության ծրագրով 14.7 հազար հայտ է ներկայացվել. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունԱնհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներին աջակցության ծրագրով 14.7 հազար հայտ է ներկայացվել. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասինԻդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին
Վարդան Կոստանյան. Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի հաջողված փորձը անհրաժեշտ է ներդնել հանրապետության  մարզերում և ԵրևանումՎարդան Կոստանյան. Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի հաջողված փորձը անհրաժեշտ է ներդնել հանրապետության  մարզերում և Երևանում
«Ռոսսոտրուդնիչեստվո»-ն և ՀԿԵ-ն համագործակցության հուշագիր են ստորագրել«Ռոսսոտրուդնիչեստվո»-ն և ՀԿԵ-ն համագործակցության հուշագիր են ստորագրել
Արդշինբանկը մասնակցեց «Tech Week Vanadzor 2025» միջոցառմանըԱրդշինբանկը մասնակցեց «Tech Week Vanadzor 2025» միջոցառմանը
Նոր C360 Matrix փաթեթ` Converse Mobile-ումՆոր C360 Matrix փաթեթ` Converse Mobile-ում
Հայաստանը և WIPO-ն քննարկել են համագործակցության խորացման ուղիներըՀայաստանը և WIPO-ն քննարկել են համագործակցության խորացման ուղիները
Ծաղիկների արտահանումը ՌԴ կասեցվել է. Արմավիրի ջերմոցները վտանգված ենԾաղիկների արտահանումը ՌԴ կասեցվել է. Արմավիրի ջերմոցները վտանգված են
Տեղի է ունեցել փոխվարչապետի հերթական հանդիպումը գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչների հետ Տեղի է ունեցել փոխվարչապետի հերթական հանդիպումը գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչների հետ
ԿԶԵՀ. 2025 թվականի վերջին Հայաստանում գնաճը կարագանա մինչև 4,5%ԿԶԵՀ. 2025 թվականի վերջին Հայաստանում գնաճը կարագանա մինչև 4,5%
Գևորգ Պապոյան. Մտավոր սեփականության արդյունավետ պաշտպանությունը կայուն տնտեսական աճի առանցքային բաղադրիչներից էԳևորգ Պապոյան. Մտավոր սեփականության արդյունավետ պաշտպանությունը կայուն տնտեսական աճի առանցքային բաղադրիչներից է
Հովնանաձորում կառուցվում է օրական կարգավորման ջրամբար՝ 9 գյուղերի կարիքները բավարարելու համարՀովնանաձորում կառուցվում է օրական կարգավորման ջրամբար՝ 9 գյուղերի կարիքները բավարարելու համար
Պետությունը մտադիր է խորացնել համագործակցությունը ոսկերիչների հետ. Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում ճյուղի ներկայացուցիչների հետՊետությունը մտադիր է խորացնել համագործակցությունը ոսկերիչների հետ. Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում ճյուղի ներկայացուցիչների հետ
ԱԶԲ-ը 3 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին՝ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի միջնակարգ դպրոցի վերակառուցման համարԱԶԲ-ը 3 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին՝ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի միջնակարգ դպրոցի վերակառուցման համար
Նախարար. Պետությունը զգալի միջոցներ կուղղի կիբեռպաշտպանության և տեղեկատվական անվտանգության ոլորտներ Նախարար. Պետությունը զգալի միջոցներ կուղղի կիբեռպաշտպանության և տեղեկատվական անվտանգության ոլորտներ
Հայաստանը մտադիր է վավերացնել ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի և եզրաչափերի մասին համաձայնագիրըՀայաստանը մտադիր է վավերացնել ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի և եզրաչափերի մասին համաձայնագիրը
ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի "Հայաստան- Դիմակայուն Սյունիք" ծրագրի իրականացման համար
«Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար«Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար
ՎԶՄԲ-ը Հայաստանին 96,4 մլն եվրո վարկ կտրամադրի ՎԶՄԲ-ը Հայաստանին 96,4 մլն եվրո վարկ կտրամադրի "Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների զարգացում" ծրագրի իրականացման համար
ՀՀ կառավարությունը 1,849 մլրդ դրամ կուղղի տեղական համայնքների զարգացման ծրագրերի համաֆինանսավորմանըՀՀ կառավարությունը 1,849 մլրդ դրամ կուղղի տեղական համայնքների զարգացման ծրագրերի համաֆինանսավորմանը
ՀԱԿ-ը խստորեն դատապարտում է ՀԷՑ-ի պետականացման գործընթացըՀԱԿ-ը խստորեն դատապարտում է ՀԷՑ-ի պետականացման գործընթացը
ԿԲ. 2025թ. հուլիսի 4-ից Հայաստանում ուժի մեջ է մտել ԿԲ. 2025թ. հուլիսի 4-ից Հայաստանում ուժի մեջ է մտել "Կրիպտոակտիվների մասին" ՀՀ օրենքը
Տեխնոլոգիական համայնքը՝ Վանաձորում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Tech Week 2025-ըՏեխնոլոգիական համայնքը՝ Վանաձորում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Tech Week 2025-ը
Հայաստանի  առևտրային գործընկերների առաջատար հնգյակը շարունակում է գլխավորել Ռուսաստանը ՝ չնայած ծավալների զգալի կորստինՀայաստանի  առևտրային գործընկերների առաջատար հնգյակը շարունակում է գլխավորել Ռուսաստանը ՝ չնայած ծավալների զգալի կորստին
Գոհար Բարսեղյան. Գոհար Բարսեղյան. "ԵՏՀ-ը հետևողականորեն հանդես է գալիս արդյունաբերական կոոպերացիայի խորացման օգտին"
Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը խիստ նվազել է ադամանդների եւ ոսկու վերաարտահանման գործոնի չեզոքացումից հետոՀայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը խիստ նվազել է ադամանդների եւ ոսկու վերաարտահանման գործոնի չեզոքացումից հետո
Լոռու մարզը տարեկան 40 մլն դոլար է կորցնում չիրացված զբոսաշրջային ներուժի պատճառովԼոռու մարզը տարեկան 40 մլն դոլար է կորցնում չիրացված զբոսաշրջային ներուժի պատճառով
 Կոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածը Կոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
16.07.2025
RUB4.90-0.01
USD383.96-0.16
EUR446.01-2.80
GBP514.74-2.13
CAD279.83-0.92
JPY25.82-0.18
CNY53.48-0.06
CHF479.05-3.57