Ուրբաթ, 17 Հուլիսի 2020 11:17

ԱՐՄԵՆԱԼ գործարանը նշեց Մետալուրգի օրը

ԱՐՄԵՆԱԼ գործարանը նշեց Մետալուրգի օրը

Արմինֆո. Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը նշեց Մետաղալուրգի օրը ձեռնարկության ողջ գործունեության ընթացքում կես տարվա լավագույն ցուցանիշերով: Գերակատարված են արտադրության և պատրաստի արտադրանքի բեռնման վեցամսվա ծրագրերը:

 

«Արտադրության կայունության ապահովման և արդյունավետության բարձրացման շնորհիվ մենք հասանք փայլաթիթեղի թողարկման ծավալների աճին՝ ինչպես կշռով, այնպես էլ լայնքով: Աճել է արտադրանքի որակը, իրագործված են առաջնահերթ բնապահպանական նախագծերը ջրային և օդային միջավայրերի պահպանման ուղղություններով», - հայտարարեց ԱՐՄԵՆԱԼ-ի գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանը:

 

Մասնագիտական տոնի առիթով գործարանի աշխատակիցների մի մեծ խումբ արժանացել է ոլորտային և գերատեսչական պարգևների:

 

Մետալուրգիայի զարգացման գործում ներդրման համար գլխավոր մեխանիկ Նարեկ Ղազարյանին, փաթաթող Գերասիմ Մարտիրոսյանին և ավագ պահեստավորող Ռուզաննա Գրիգորյանին հանձնվեցին լեռնագործների և մետալուրգներ հանրապետական արհմիության մեդալներ:

 

ՌՈՒՍԱԼ ընկերության պատվոգրերով պարգևատրվեցին  պլանադիսպետչերական բաժնի ղեկավար Ալեքսանդր Բաղդասարյանը, վարպետ Արթուր Կարապետյանը և հաշվապահ Վահագն Ջիլավյանը:

 

Տասնյակից ավելի փայլաթիթեղագլանողներ խրախուսանքի արժանացան լեռնագործների և մետալուրգների հանրապետական արհկոմի, ՌՈՒՍԱԼ-ի ոլորտային դիվիզիոնի և ԱՐՄԵՆԱԼ գործարանի կողմից:

 

Մետալուրգի օրվա առիթով ամփոփվեցին «Տարվա բարելավում» և «ՌՈՒՍԱԼ-ի պրոֆեսիոնալները» մրցույթների արդյունքները: Հաղթողներն արժանացան դիպլոմների և դրամական պարգևների:

 

 

Տեղեկություններ գործարանի մասին

ԱՐՄԵՆԱԼ-ը 2000 թվականից ՌՈՒՍԱԼ-ի կազմում է: Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից մեկն է և ալյումինի փայլաթիթեղի միակ արտադրողը Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Ստեղծվել է Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, որը շահագործվել է 1950 թ.: