Երկուշաբթի, 20 Հուլիսի 2020 17:14
Ալեքսանդր Ավանեսով

Գեղամ Գեւորգյանը բարձրացրել է ԵԱՏՄ մասին պայմանագրում ամրագրված առեւտրի ընդհանուր կանոնների խախտումների հարցը

Գեղամ Գեւորգյանը բարձրացրել է ԵԱՏՄ մասին պայմանագրում ամրագրված առեւտրի ընդհանուր կանոնների խախտումների հարցը

Արմինֆո ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանը հուլիսի 20-ին պաշտոնական նամակներ է հղել Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմևին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Սերիկ Ժումանգարինին:

 

Ինչպես հաղորդել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի ծառայությունը, իր նամակներում հանձնաժողովի նախագահը բարձրացրել է հուլիսի 17-18-ը Հայաստանից մրգերի վաճառքն արգելելու հարցը: Գործընկերներին ուղղված նամակներում, մասնավորապես, ընդգծվում է, որ վերոհիշյալ գործողությունները չունեն տնտեսական հիմնավորում, խոչընդոտում են ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ապրանքների ազատ վաճառքին, անհավասար պայմաններ են ստեղծում անդրսահմանային շուկայում, խախտելով մրցակցության ընդհանուր կանոնները, որոնք ամրագրված են ԵԱՏՄ մասին պայմանագրում: ՏՄՊՊՀ նախագահը հույս է հայտնել, որ ՌԴ-ԵԱՏՄ գործընկերները կքննարկեն նշված հակամրցակցային քայլերը, որոնց արդյունքում կվերականգնվեն շուկայում մրցակցության հավասար պայմանները, իսկ նման հակամրցակցային գործողությունները կբացառվեն ապագայում:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ "ֆուդ սիթի"-ի շուկան, որի սեփականատերերն են ադրբեջանցի գործարարներ Գոդ Նիսանովը եւ Զառահ Իլիեւը, փողոց է հանել հայկական արտադրանքով լի ֆուրերը, ինչի պատճառով նրանց փչանալու վտանգ է առաջացել: Ի պատասխան, ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Աննա Օհանյանի Facebook-ում զետեղված գրառման համաձայն, Մոսկվայում հայկական ծիրանի վաճառքի խնդիրների հետ կապված տրվել է 2 այլընտրանքային լուծում: "Հայկական գյուղմթերքով բեռնված բեռնատարներին առաջարկվում է իրենց ապրանքը տեղափոխել հետևյալ երկու իրացման կետեր. Шёлковый Путь առևտրի կենտրոն, МКАД, 32-й километр: Սույն կետը գտնվում է «Ֆուդ սիթի» կենտրոնից մոտ 10 կմ հեռավորության վրա: Бухта, մեծածախ առևտրի կենտրոն Дмитровское ш., 165 корпус 1, +79266660099, Յուրի, տնօրեն: Այս կետն առաջարկվում է «Տաշիր» ԸԽ-ի կողմից, որտեղ մոսկվայաբնակ գործարար Սամվել Կարապետյանի որոշմամբ անվճար կարող են կայանել հայ արտահանողները: Այս պահի դրությամբ «Ֆուդ սիթի» կենտրոնը չի կարողանում չեզոքացնել հայ արտահանողների շուկայահանման խնդիրները, ուստի, մեր հայրենակիցներին առաջարկում ենք օգտվել վերոնշյալ տարբերակներից", - գրել է Օհանյանը: