Երեքշաբթի, 21 Հուլիսի 2020 11:44
Ալեքսանդր Ավանեսով

ԵԱՏՄ-ում լրամշակում են ինտեգրման զարգացման ռազմավարությունը

ԵԱՏՄ-ում լրամշակում են ինտեգրման զարգացման ռազմավարությունը

Արմինֆո. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի հուլիսի 20-ի նիստում քննարկվել է մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների լրամշակման հարցը: Այդ մասին հաղորդում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։

 

Ավելի վաղ Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարները հավանություն էին տվել փաստաթղթի նախագծին եւ հանձնարարել էին մասնակից  երկրների կառավարություններին լրամշակել փաստաթուղթը մինչեւ Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հաջորդ նիստը:

 

ԵՏՀ խորհրդի անդամները ուշադրությունը կենտրոնացրել են այն հարցերի վրա, որոնք նախանշել են պետությունների ղեկավարները, և քննարկել են փոխզիջումային ձևակերպումները: Ինչպես հայտնել Է ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևը, հանձնաժողովն արդեն ձեռնամուխ է եղել այն դրույթների իրագործման միջոցառումների պլանի նախապատրաստմանը, որոնց շուրջ տարաձայնություններ չկան: Ռազմավարական ուղղությունները բաղկացած են ընդհանուր (հայեցակարգային) դրույթներից և 330 միջոցառումներից ու մեխանիզմներից, որոնք խմբավորված են 11 համակարգային բլոկներում և բացահայտում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի դրույթները ։