Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է COVID-19-ի սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված ՀՀ Կառավարության 20-րդ և 22-րդ միջոցառումների շրջանակներում միանվագ աջակցության գումարների վճարումը:
Ծրագրերի շրջանակներում բոլոր վճարումներն իրականացվում են անկանխիկ եղանակով` հաճախորդի քարտի համարով:
ՀՀ Կառավարության 20-րդ ծրագրով ֆինանսական աջակցություն կարող են ստանալ COVID-19 պանդեմիայից տուժած մասնավոր հատվածի աշխատողներն ու անհատ ձեռներեցները: Տուժած ոլորտների ցանկին են դասվում` հյուրանոցային բիզնեսը, զբոսաշրջությունը, հանրային սննդի ծառայությունները, մասնավոր մանկապարտեզները, սպորտային ակումբները և տարբեր կրթական համալիրներ:
22-րդ միջոցառումը նախատեսում է միանվագ աջակցության վճարում այն անձանց, ովքեր ազատվել և չեն անցել մեկ այլ աշխատանքի՝ մարտի 31-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում:
Ծրագրերի շրջանակներում միանվագ աջակցության վճարման գումարը կազմում է 68,000 ՀՀ դրամ: Այն ստանալու համար հաճախորդին անհրաժեշտ է ստուգել ծրագրի շահառու հանդիսանալու փաստը: Դա կարելի է կատարել` նշելով ՀԾՀ-ն (հանրային ծառայությունների համարանիշ) https://dimum.ssa.am հղումով: Դրական պատասխան ստանալու դեպքում անհրաժեշտ է նույն հղումով լրացնել դիմում՝ նշելով ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտի համարը: Ծրագրի շահառուն պետք է լինի անմիջապես քարտապանը:
Միանվագ աջակցության գումարը քարտին փոխանցելուց հետո այն կարելի է կանխիկացնել ՎՏԲ-Հայաստան Բանկի շուրջ 200 բանկոմատների միջոցով:
COVID-19-ի հետևանքների չեզոքացմանն ուղղված 20-րդ և 22-րդ միջոցառումների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ ՀՀ Կառավարության պաշտոնական կայքում՝ https://www.gov.am/am/covid-19-cragrer./:
Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ նաև Բանկի պաշտոնական կայքում` www.vtb.am կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |