Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարկային միջոցներով Տարածքային զարգացման հիմնադրամը կիրականացնի ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիր:
Ինչպես հաղորդում է Հիմնադրամի մամուլի ծառայությունը, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 50 մլն դոլար, որից 40 մլն դոլարը ԵԱԶԲ - ի վարկային միջոցներն են, եւ 10 մլն դոլարը բաժին է ընկնում պետության համաֆինանսավորմանը: Ծրագրի հիմնական նպատակները. ներդնել ոռոգման ինքնահոս համակարգեր, մեխանիկական համակարգերի փոխարեն վերակառուցել գլխավոր և միջտնտեսային ջրանցքները, ներտնտեսային ոռոգման համակարգերը և այլն:
Ակնկալվում է, որ ծրագրի հաջող իրականացման արդյունքում Հայաստանում հնարավոր կլինի տարեկան տնտեսել 11.8 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա, շահագործման ծախսերը կկրճատվեն տարեկան 300 մլն դրամով, 10.5 հազար հեկտարով կավելանան ոռոգվող հողերի մակերեսը, 8 պոմպակայաններ դուրս կգան շահագործումից, կվերականգնվեն 64.2 կմ ջրանցքներ, իսկ ներտնտեսային ոռոգման ցանցերի երկարությունը կհասնի 259.1 կմ:
Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրն իրականացվում է Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում, ինչպես նաեւ Երեւանում: Ծրագրի շահառուների թիվը գերազանցում է 115 հազարը:
![]() | 4.55 | 0.01 |
![]() | 392.74 | -0.68 |
![]() | 426.91 | -2.15 |
![]() | 508.83 | -0.06 |
![]() | 273.27 | 0.48 |
![]() | 26.51 | 0.05 |
![]() | 54.19 | -0.12 |
![]() | 444.98 | -0.92 |