Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է աղբահանության համակարգի ռազմավարությունն ու դրանով նախատեսված միջոցառումների ծրագիրը:
Զեկուցվել է, որ ռազմավարությամբ մշակվել է երկամյա միջոցառումների ծրագիր, որով նախատեսվող աշխատանքները միտված են լինելու հանրապետությունում աղբահանության ծառայությունների որակի բարձրացմանը, էկոլոգիական պայմանների ապահովմանը, վերամշակման ենթակա թափոնների համար համապատասխան մեխանիզմների ներդրմանը և այլն:
Նշվել է, որ ներկայումս ընթացքի մեջ են տեխնիկական սարքավորումներով համալրման աշխատանքները, մասնավորապես արդեն իսկ ձեռք է բերվել թվով 59 տեխնիկա, 600 աղբաման: Միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ իրականացվում են նաև երկու խոշոր նոր աղբավայրերի կառուցման աշխատանքները՝ Երևանում և Հրազդանում: Շինարարությունը կմեկնարկի արդեն առաջիկայում:
Ռազմավարությամբ նախատեսվում է համայնքների համար գծագրել աղբահանության կոնկրետ սխեմաներ, բնակավայրերում հիմնել աղբի հավաքման կետեր, իսկ շինարարարական աղբի համար սահմանել առանձին ընթացակարգեր:
Քննարկվել են նաև աղբի վերամշակման հնարավորություններն ու այդ ուղղությամբ նախատեսվող աշխատանքները:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է հանրապետությունում աղբահանության բարձր մակարդակի կազմակերպումը և նշել, որ ռազմավարությունը պետք է իր միջոցառումներով ապահովի այդ խնդիրը լիարժեք: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև հանգստի վայրերում, գետերի ափամերձ տարածքներում աղբահանության կազմակերպումը և տվել համապատասխան հանձնարարականներ:-
RUB | 3.93 | 0.08 |
USD | 395.58 | 0.53 |
EUR | 411.09 | 0.63 |
GBP | 496.33 | 2.24 |
CAD | 274.73 | 0.07 |
JPY | 25.23 | 0.03 |
CNY | 54.19 | 0.06 |
CHF | 441.50 | -0.04 |