Չորեքշաբթի, 29 Հուլիսի 2020 18:59

Հայաստանում միջին աշխատավարձով կարելի է գնել 403 լիտր բենզին

Հայաստանում միջին աշխատավարձով կարելի է գնել 403 լիտր բենզին

Արմինֆո.Հայաստանում միջին աշխատավարձով կարելի է գնել 403 լիտր բենզին ։ Picodi.com ընկերության մարկետոլոգները հետևել են աշխարհում բենզինի արժեքի փոփոխությանը և հաշվարկել, թե 2020 թվականին քանի լիտր բենզին կարող են իրենց թույլ տալ Եվրոպայի և ԱՊՀ-ի բնակիչները։

 

Հետազոտության համաձայն՝ երկրների մեծ մասում վառելիքի գինը նվազել է, սակայն Ռուսաստանում, Ղազախստանում, Տաջիկստանում եւ Բելառուսում աճել է: Հարավային Կովկասի երկրներում բենզինը 2020 թվականին էժանացել է, Հայաստանում՝ 10,1 տոկոսով, Վրաստանում ՝ 2,4 տոկոսով, Ադրբեջանում՝ 28 տոկոսով: Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների շրջանում մեկ լիտրի բենզինի ամենացածր  միջին գինը գրանցվել է Ղազախստանում՝ 0,42 դոլար, Հայաստանում մեկ լիտրի միջին գինը՝ 0,78 դոլար է:

 

Հարավային Կովկասի երկրների շրջանում վառելիքի և միջին աշխատավարձի ցուցանիշով առաջատար է Ադրբեջանը՝ 2019 թվականի համեմատ բարելավելով իր ցուցանիշները 76%-ով ՝ 0,64 $/լիտր և 623 լիտր/աշխ.: Հայաստանում 20 տոկոսով աճել է բենզինի քանակը, որը կարելի է գնել տեղական միջին աշխատավարձով՝ 403 լիտր ։ Սակայն այդ ցուցանիշը դեռ ավելի ցածր է, քան Վրաստանում՝ 434 լիտր։