Արմինֆո. Beeline-ի բաժանորդները կարող են միչև հոկտեմբերի 31-ը անվճար փոխարինել իրենց հին SIM քարտերը նոր 4G USIM քարտերով և ստանալ նվեր՝ 40 ԳԲ ինտերնետ:
«Beeline-ի բաժանորդներին հասանելի է 4G+ բջջային ցանց, որտեղ ինտերնետի արագությունը հասնում է մինչև 170 Մբիթ/վ: Բայց հաճախորդները չեն կարողանա օգտվել այդ արագությունից, եթե ունեն հին SIM քարտ: Մենք անվճար կփոխարինենք քարտը, կնվիրենք 40 ԳԲ ինտերնետ և ես կարող եմ վստահեցնել, որ 4G+ ցանցի առավելությունները հաճելիորեն կզարմացնեն մեր բաժանորդներին», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Առաջարկը հասանելի է կանխավճարային և հետվճարային բոլոր ՍՓ-ին` բացառությամբ շարժական կապի ինտերնետ ՍՓ-երի: Առաջարկը հասանելի է միայն հին SIM քարտ (որը չի ապահովում 4G ցանցի հնարավորությունը) օգտագործող բաժանորդներին:
*444# հրահանգի միջոցով հնարավոր է ստուգել, արդյոք SIM քարտը և հեռախոսն ապահովում են 4G ցանցի հնարավորություն թե ոչ, իսկ www.beeline.am/4g կայքի միջոցով հնարավոր է ստանալ մանրակրկիտ ինֆորմացիա, թե ինչպես հեշտությամբ անցում կատարել 3G–ից 4G ցանցին:
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |