Ուրբաթ, 31 Հուլիսի 2020 17:49

Եվրոպական միության EU4Business ծրագիրն օգնում է հայաստանյան ընկերություններին զարգացնել էլեկտրոնային առևտուրը

Եվրոպական միության EU4Business ծրագիրն օգնում է հայաստանյան ընկերություններին զարգացնել էլեկտրոնային առևտուրը

Արմինֆո.  էլեկտրոնային առևտրի կարևորությունն այսօր ավելի մեծ է, քան երբևէ, հատկապես արտահանող ընկերությունների համար։ Ս․թ․ հուլիսի 29-ին և 30-ին մոտ 30 հայաստանյան ձեռնարկություններ ծանոթացան էլեկտրոնային առևտրի նոր լուծումների, որոնք կնպաստեն տեղական արտադրանքի վաճառքին և արտահանմանը։ Առցանց խորհրդատվությունը տրամադրեց Առևտրի միջազգային կենտրոնի փորձագետ դոկտոր Էս Ֆիհը Արևելյան գործընկերություն, առևտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնության շրջանակում։ Ծրագիրն իրականացնում է Առևտրի միջազգային կենտրոնը Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։

 

Երկօրյա միջոցառմանը տեղական ընկերություններն ուսումնասիրեցին միջազգային լավագույն փորձը, թե ինչպես մուտք գործել արտաքին՝ հատկապես Եվրոպական միության անդամ երկրների շուկաներ և խթանել վաճառքը՝ օգտագործելով էլեկտրոնային առևտրի ժամանակակից գործիքներ։ Դոկտոր Էս Ֆիհը, ով թվային ձեռներեցության ոլորտում շուրջ 20 տարվա փորձառություն ունի, մասնակիցներին անհատական լուծումներ առաջարկեց էլեկտրոնային լոգիստիկայի ու էլեկտրոնային վճարումների միջոցներիի վերաբերյալ։

 

«Միջազգային փորձին ծանոթանալուց բացի տեղական ընկերությունները բարելավեցին գիտելիքներն էլեկտրոնային առևտրի այն հնարավորությունների մասին, որոնք կիրառելի են հայկական համատեքստում։ Այս ճկուն լուծումները կօգնեն նրանց դիմակայել COVID-19 ճգնաժամին և հնարավոր այլ մարտահրավերներին՝ նպաստելով, որ առավել մրցունակ լինեն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկայում»,-նշել է Արևելյան գործընկերություն, առևտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնության հայաստանյան ծրագրի ղեկավար Կարեն Գևորգյանը։

 

Միջոցառման մասնակիցները հիմնականում ներկայացնում էին սննդի վերամշակման ու տեքստիլ արդյունաբերության ոլորտները։ Ծրագրի շրջանակում դոկտոր Էս Ֆիհը նաև անհատական խորհրդատվական ծառայություններ կմատուցի ծրագրի շահառու մի շարք ընկերությունների, որոնք արտահանման առավել մեծ ներուժ ունեն։

 

Միջոցառման կազմակերպիչներն են Առևտրի միջազգային կենտրոնը, «Ներդրումների աջակցման կենտոն» հիմնադրամը և «Ձեռնարկությունների եվրոպական ցանց Հայաստան» ծրագիրը։

 

Արևելյան գործընկերություն, առևտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնությունը, որն  իրականացնում է Առևտրի միջազգային կենտրոնը, Հայաստանում աջակցում է ագրովերամշակման ոլորտի և տեքստիլ արդյունաբերության փոքր և միջին ձեռնարկություններին նոր շուկաներ մուտք գործել՝ կենտրոնանալով Եվրոպական միության վրա։ Հիմնական շահառուներն են վերամշակված մրգերի և բանջարեղենի, չորացրած մրգերի ու բանջարեղենի, ինչպես նաև խոտաբույսերի ու թեյերի արտադրությամբ զբաղվող ընկերությունները, որոնց ծրագիրն օժանդակում է միջազգային՝ հատկապես ԵՄ շուկայի պահանջներին համապատասխան բարձր արժեքով ապրանքների արտադրման գործում՝ նրանց կապելով արժեքի ստեղծման գլոբալ շղթաների և շուկաների գնորդների հետ։

 

Հարցերի դեպքում դիմել Արևելյան գործընկերություն՝ առևտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնության հայաստանյան ծրագրի ղեկավար Կարեն Գևորգյանին՝ +37498255014։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
iDram
btn

Արտ. փոխարժեքները
18.09.2020
RUB6.460.00
USD485.260.86
EUR574.983.39
GBP629.671.21
CAD368.541.65
JPY46.510.26
CNY71.790.21
CHF534.252.00



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000