Շաբաթ, 1 Օգոստոսի 2020 16:59

Նոր մոտեցում հիփոթեքային վարկավորման շուկայում՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից 

Նոր մոտեցում հիփոթեքային վարկավորման շուկայում՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից 

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի Հիփոթեքային կենտրոնն այսօր բացել է իր դռները հաճախորդների համար։ 

Հիփոթեքային կենտրոնն իր ձևաչափով առաջինն է Հայաստանի բանկային շուկայում։ Այն ծառայությունների բոլորովին նոր միտում է հիփոթեքային շուկայում՝ անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին, հաճելի մթնոլորտ, հյուրասիրություն և հանդիպումների հարմարավետ սենյակներ, որտեղ կարելի է ստանալ ոչ միայն պրոֆեսիոնալ խորհրդատվություն անհատական մենեջերից, այլ նաև համալիր լուծումներ Բանկի գործընկերների կողմից՝ կառուցապատողներից, ապահովագրական ընկերություններից, դիզայներներից, շինանյութի, կահույքի և տեխնիկայի խանութներից և այլն։ Սա միասնական հարմարավետ և տեխնոլոգիական հարթակ է, որը միավորում է ամբողջությամբ պատրաստ բնակարան ձեռք բերելու նպատակով  անհրաժեշտ բոլոր ծառայությունները։   

ՎՏԲ-Հայաստան Բանկի նոր, հարմարավետ և ժամանակակից Հիփոթեքային կենտրոնում Դուք կարող եք ոչ միայն ընտրել  բնակարան կառուցապատողներից և տեղում ձևակերպել հիփոթեքային վարկ, այլ նաև ստանալ կառուցապատման և վերանորոգման վարկեր, խորհրդակցել դիզայների և ապահովագրական գործակալի հետ, ինչպես նաև ձևակերպել սպառողական և ապառիկ վարկեր՝ կահույք և տեխնիկա ձեռք բերելու նպատակով` գործընկերների կողմից առաջարկված հատուկ պայմաններով։ 

Հիփոթեքային կենտրոնը Բանկի 73-րդ մասնաճյուղն է, որը գտնվում է Երևան քաղաքի փոքր կենտրոնում՝ Վերին Անտառային 135, տ․40 հասցեում։ Հաշվի առնելով մասնաճյուղի առանձնահատկությունները՝  Հիփոթեքային կենտրոնի աշխատանքային ժամերն են. աշխատանքային օրերին՝ 9։30-ից մինչև 20։00-ն, շաբաթ օրերին՝ 11։00-ից մինչև 18։00-ն: Մասնաճյուղում առկա է նաև 24/7 ինքնասպասարկման գոտի՝ հագեցած բանկոմատով և վճարային տերմինալով, ինչը հնարավորություն է տալիս հաճախորդներին օգտվել  բոլոր բանկային  ծառայություններից և չսահմանափակվել աշխատանքային ժամերով։ 

ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում են հիփոթեքային վարկավորման մի շարք հիմնական պրոդուկտներ և ծրագրեր՝ սկսած 3% կանխավճարից, առավելագույնը 140 մլն․ ՀՀ դրամ գումարով և մինչև 30 տարի մարման ժամկետով՝ բնակարանի ձեռքբերման, վերանորոգման, կառուցապատման նպատակով, ինչպես նաև «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում:
Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում` https://www.vtb.am/am/credits#hip-ot-ek# կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն` 
87-87 հեռախոսահամարով:
 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
iDram
btn

Արտ. փոխարժեքները
03.08.2020
RUB6.570.00
USD485.830.50
EUR570.56-4.90
GBP633.623.91
CAD361.700.08
JPY45.95-0.42
CNY69.42-1.28
CHF529.46-5.16



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000