Երկուշաբթի, 3 Օգոստոսի 2020 17:15
Ալինա Հովհաննիսյան

Արմավիրի մարզում ընթանում է ճանապարհների հիմնանորոգում

Արմավիրի մարզում ընթանում է ճանապարհների հիմնանորոգում

Արմինֆո.Հիմնանորոգվում է Արմավիր գյուղական համայնքից մինչև Նոր Կեսարիա ճանապարհը:

 

ՏԿԵՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ընթանում են Տ-3-11/Հ-15/ (Արմավիր գյուղ) Նալբանդյան-Գետաշեն-Նոր Կեսարիա- Մ-5 ավտոճանապարհի 3 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այս ճանապարհահատվածն անցնում է Արմավիրի մարզի մի քանի բնակավայրերով՝ Արմավիր‚ Նոր Արտագերս‚ Նալբանդյան‚ Գետաշեն‚ Նոր Կեսարիա և այլն։

 

Արմավիր գյուղական համայնքի ղեկավար Ռաֆիկ Մարգարյանը նկատում է‚ որ իրենց համայնքով անցնող ճանապարհը վերանորոգվել էր խորհրդային տարիներին։ Ըստ պարոն Մարգարյանի՝ Արմավիրը և հարակից համայնքներն այս ճանապարհի միջոցով կապվում են շուկաների‚ մարզկենտրոն Արմավիրի‚ մայրաքաղաքի հետ։ Բարեկարգ ճանապարհը սոցիալական շատ խնդիրներ կլուծի այդ տարածքի բնակիչների համար։

 

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով կատարվող հիմնանորոգման աշխատանքների շրջանակներում իրականացվելու են հողային աշխատանքներ, կամուրջների վերանորոգում, կողնակների հարթեցում և լրացում, բազալտե եզրաքարերի տեղադրում, ջրահեռացման համակարգերի հիմնանորոգում, մայթերի, անվտանգության տարրերի իրականացում, նշանների, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշում։ Շինարարական աշխատանքները կատարում է «Ճանշինվարպետ» ՓԲԸ-ն‚ աշխատանքների պայմանագրային արժեքն է 182 միլիոն ՀՀ դրամ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
iDram
btn

Արտ. փոխարժեքները
24.09.2020
RUB6.28-0.08
USD485.32-0.10
EUR565.06-3.56
GBP618.490.36
CAD362.13-2.35
JPY46.06-0.18
CNY71.34-0.06
CHF524.33-3.70



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000