Երեքշաբթի, 4 Օգոստոսի 2020 13:11

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են  ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են  ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկըև RenaultArmenia-ն հայտարարում են համագործակցության նոր ծրագրի մասին. ավտովարկավորում բարելավված հատուկ պայմաններով, որի շրջանակներում հաճախորդներին առաջարկվում են վարկավորման արտոնյալ պայմաններ, ինչպես նաև վարկի ձևակերպման հարմար և  արագ գործընթաց։  


Հոգ տանելով հաճախորդների մասին՝ վարկի գործողության ողջ ընթացքում Բանկի կողմից իրականացվում է ավտոմեքենայի ԿԱՍԿՈ ապահովագրություն, ինչպեսնաև վարկառուի ապահովագրություն դժբախտ պատահարներից:


Հայտը ներկայացնելու համար կարիք չկա այցելել Բանկի մասնաճյուղեր. վարկի ձևակերպումը կատարվում է տեղում՝  անմիջապես ավտոսրահում։ 


Renault Armenia-ի հետ համագործակցությանհատուկծրագրի շրջանակներում ավտովարկի տրամադրման որոշումըկայացվում է 5 ժամվա ընթացքում, իսկ վարկառուից պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ:


ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով ավտովարկ կարող եք ձևակերպելսկսած 10% կանխավճարից, տարեկան 9,9% -11,9% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք` 15,6% -20,6%), 1 միլիոնից մինչև 28 միլիոն ՀՀ դրամ գումարի չափով, 1-ից մինչև 5 տարի մարման ժամկետով:


Ավտովարկի հայտ կարող են ներկայացնել 21-ից մինչև 65 տարեկան բոլոր ՀՀ ռեզիդենտները։ 
Ավտովարկավորման հատուկ պայմանները գործում են 2019-2020թթ. արտադրության ավտոմեքենաներձեռք բերելու դեպքում։ 

Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում` https://www.vtb.am/am/credits/avtomek-enaneri-varker-rheno-armenia-gortsakalowt-yan-hetև զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն` 87-87 հեռախոսահամարով կամ այցելելով ավտոսրահի պաշտոնական կայք՝ www.renault.am և  զանգահարելով 010 247599 հեռախոսահամարով: